Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, մեկնարկեց երկօրյա վերապատրաստման դասընթաց՝ Լուռու, Տավուշի և Շիրակի դատավորների և փաստաբանների համար։ Դասընթացը կազմակերպել է Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը (AMCA)՝ վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների վերաբերյան մասնագիտական հանրույթի իրազեկման նպատակով։
Միջոցառման մեկնարկը տրվեց AMCA-ի տնօրեն Տաթևիկ Մատինյանի ելույթով, ով կարևորեց ոլորտի զարգացման հեռանկարները Հայաստանում։ Մասնակիցներին ներկայացվեգ Արբիտրաժի և Հաշտարարության Հայաստանյան Կենտրոնի գործունեության առանձնահատկությունները և արբիտրաժի և հաշտարարության էությունը։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց վեճերի այլընտրանքային լուծման (ՎԱԼ) գործիքակազմի պրակտիկ կիրառմանը և փաստաբանների դերակատարությանը արբիտրաժի և հաշտարարության գործընթացներում։ Դասընթացի շրջանակում ներկայացվեցին ՎԱԼ մեխանիզմների առավելությունները և AMCA գործունեության սկզբունքները։ Այս երկօրյա վերապատրաստման արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն թե՛ տեսական գիտելիքներ, թե՛ գործնական հմտություններ՝ ոլորտում իրենց աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար։