Որպես Արբիտրաժային շաբաթվա ամփոփում Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը սեպտեմբերի 7-8 ին իրականացնում է դասընթացների շարք խոշոր և միջին բիզնեսի, բանկերի ներկայացուցիչների և փաստաբանների համար։
🔹 Կենտրոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանը ներկայացրեց «Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը», վերջինիս դերն ու գործառույթները։ Մասնակիցները ներկայացրին իրենց ընկերությունները, գործունեության ոլորտները, արբիտրաժի և հաշտարարության ինստիտուտների հետ ունեցած փորձառությունը:
🔹 Տիկին Մատինյանը ողջունեց մասնակիցներին, ներկակացրեց արբիտրաժային կարգով վեճը լուծելու առավելությունները և նշեց.
🔹«Արբիտրաժը և հաշտարարությունը վեճերի լուծման արդյունավետ մեթոդներ են, որոնց խթանմամբ AMCA-ն նպաստում է նաև իրավական մշակույթի զարգացմանը մեր երկրում, երբ վեճերի լուծումը դառնում է ավելի արագ, արդյունավետ, մասնագիտացված և նվազ ծախսատար»
🔹Քննարկման առանձնահատուկ թեմա դարձավ արբիտրաժի կարևորությունը բիզնեսի համար,քանի որ արբիտրաժի միջոցով արագ լուծվող վեճերը նպաստում են բիզնեսի անխփան զարգացմանը:
🔹 Այնուհետև, մասնակիցները հարցեր ուղեցին Կենտրոնի գործունեության, Կենտրոնում վեճերի լուծման արդյունավետության և արագության, արբիտրներին և հաշտարարներին ներկայացվող պահանջների, ինչպես նաև դատական վարույթների մասին։ Մասնակիցներին հետաքրքրող հարցերի շարքում էին նաև ֆինանսական, բիզնես Կենտրոնի անելիքներն ու ակնկալիքները։