Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը (AMCA) մեկնարկել է Կենտրոնի արբիտրների և փաստաբանների վերապատրաստման դասընթացը։ Միջոցառման նպատակն է փաստաբաններին և AMCA արբիտրներին ներկայացնել արբիտրի դերը, վարքագծի կանոնները, պարտականությունները, ինչպես նաև արբիտրաժային վարույթի իրականացման ամբողջ գործընթացը: Դասընթացի բացման խոսքով հանդես եկան Արբիտրաժի և Հաշտարարության հայաստանյան Կենտրոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանը և փոխտնօրեն Լիլիթ Պետրոսյանը։ «Այսպիսի միջոցառումները հնարավորություն են տալիս մասնագետներին ոչ միայն ձեռք բերել նոր գիտելիքներ, այլ նաև կիսել իրենց փորձառությունը և ստեղծել նոր համագործակցության նոր հնարավորություններ՝ նպաստելով արբիտրաժի և հաշտարարության մշակույթի զարգացմանը Հայաստանում», – նշեց Տաթևիկ Մատինյանը։
Մանրամասները՝ AMCA-ն արբիտրների և փաստաբանների վերապատրաստման դասընթաց է անցկացրել (iravaban.net)