Այս քննարկումը միավորել է այլընտրանքային լուծման (ADR) ականավոր փորձագետների՝
ուսումնասիրելու հաշտարարության և արբիտրաժի միջև զարգացող դինամիկան:
Քանի որ վեճերի լուծման ոլորտը շարունակում է փոփոխվել, հաշտարարությունը դարձել է
նախընտրելի մեթոդ հակամարտությունները ավելի համագործակցային և
ծախսարդյունավետ եղանակով լուծելու համար:
Պանելային քննարկման ընթացքում քննարկվեց՝ թե արդյոք հաշտարարությունը կարող է փոխարինել արբիտրաժին կամ վերածվել դրա մրցակցի:
Քննարկվել են այնպիսի առանցքային հարցեր, ինչպիսիք են․
• Հաշտարարությունը մտավոր սեփականության և տեղեկատվական տեխնոլոգիաներին առնչվող վեճերում
• Հաշտարարությունն առևտրային վեճերում․ գործարար հարաբերությունների ամրապնդումը
• AMCA-ի դերը Հայաստանում հաշտարարությունը զարգացնելու մեջ. AMCA-ի Հաշտարարության կանոնների հիմնական առանձնահատկություններն ու նոր դրույթները։
Մոդերատոր՝ Վոլֆ ֆոն Կումբերգ, Արբիտր և հաշտարար Արբիտրայում
Բանախոսներ։
Աննա Ստիլիանու՝ Միջազգային վեճերը լուծող Ժան-Վասկեն Ալյանակյան, հաշտարար, իրավաբան, “Alyanakian Avocats and Mediation Value” հիմնադիր գործընկեր,, Փարիզ Կորադո Մորա, հաշտարար Լիլիթ Պետրոսյան, AMCA-ի փոխտնօրեն