Հայաստանում հաշտարարության ինստիտուտի խթանման ուղղությամբ իրականացված բարեփոխումներին համահունչ՝ Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը՝ որպես առաջամարտիկ մշակել և ընդունել է Կենտրոնի Հաշտարարության կանոնները։
Հաշտարարության կանոնների մշակման համար Կենտրոնը իրականացրել է համապարփակ հետազոտություն և մանրակրկիտ վերլուծություն համաշխարհային գործող հաշտարարության կանոնների վերաբերյալ՝ բացահայտելով լավագույն փորձը և հարմարեցնելով դրանք Կենտրոնի հատուկ կարիքներին և համատեքստին: Ըստ այդմ՝ կանոնները նախագծվել են՝ հիմք ընդունելով միջազգային առաջատար հաստատությունների՝ ICC, ICSID, UNCITRAL, CEDR եւ այլնի կանոնները եւ լավագույն փորձը՝ դրանք հարմարացնելով տեղական պահանջներին։
Զուգահեռաբար, Կենտրոնը համագործակցել է իրավաբանների, ոլորտի փորձագետների և հաշտարարական ծառայությունների հնարավոր շահառուների հետ՝ ապահովելու, որ կանոններն արտացոլում են տարբեր տեսակետներ: Այդ համեմատական հետազոտության և շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցությունների հիման վրա էլ արդյունքում մշակվել են Կենտրոնի Հաշտարարության կանոնները՝ ապահովելով հստակություն, ճկունություն և արդարություն:
Անհրաժեշտ է ընդգծել, որ Հաշտարարության կանոնները արտացոլում են հաշտարարության ինստիտուտի ժամանակակից եւ նորարարական մի շարք կարգավորումներ, ինչպիսիք են օրինակ համահաշտարարությունը և առցանց հաշտարարարությունը։ Հաշտարարության կանոնների միջազգային չափորոշիչներին համապատասխան մշակումը դրանք եզակի են դարձնում Հայաստանում ինստիտտուցիոնալ հաշատարարության ոլորտում։
Կենտրոնի Հաշտարարության կանոնները ընդունվել են Հոգաբարձուների խորհրդի կողմից 2024թ հունվարի 19-ին։ Այս կանոնների պատրաստումն ու ընդունումը նշանակալից ձեռքերում է վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների խթանման և Հայաստանում հաշտարարության ինստիտուտի զարգացման համար: