Մայիսի 10-ին Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնում եզրափակվեց Կենտրոնի միջազգային հաշտարարության առաջին գործը: Շնորհավորում ենք հաշտարար Հայկ Բարսեղյանին արդյունավետ հաշտարարության գործընթաց իրականացնելու համար, որի արդյունքում կողմերի միջև կնքվեց հաշտության համաձայնություն:
Կողմերի պահանջով հաշտարարության գործի վարումն իրականացվել է հայերեն և անգլերեն լեզուներով, իսկ հաշտարարության հանդիպումը` անգլերեն լեզվով:
Էլեկտրոնային հաղորդակցության միջոցներ են կիրառվել ապահովելու ՀՀ քաղաքացի չհանդիսացող կողմի մասնակցությունը հաշտարարության գործընթացին: