Սարգիս Գրիգորյան

Իր մասնագիտական գործունեության ընթացքում որպես իրավաբան աշխատել է Հայկական զարգացման գործակալությունում, ինչպես նաև ղեկավարել է ՀայաստանումԵվրոպական Միության պատվիրակության իրավաբանական թիմը։ Սարգիս Գրիգորյանը եղել է գործընկեր “Ryblakin, Gotsunyan, Dyakin & Partners” ընկերությունում, ինչպես նաև իրականացրել է համատեղ ներկայացուցչություն “King & Spalding US LLP” և “Dentons US” ընկերություններում։ Ներկայումս հանդիսանում է փաստաբան և արբիտր Վաշինգտոնում։ ․
Աիշա Նադար

Աիշա Նադարը հանդիսանում է «Advokatfirman Runeland AB» իրավաբանական ընկերության ավագ խորհրդատու՝ իր մասնագիտական գործունեությունը ծավալելով Ստոկհոլմ քաղաքում։ Նա մասնագիտացած է ենթակառուցվածքների ոլորտում գնումների և վեճերի կառավարման մեջ։ Աիշան միացել է ընկերությանը 2012 թվականին՝ որպես պայմանագրային և վեճերի կառավարման խորհրդատու՝ հաճախորդներին տրամադրելով խորհրդատվություն գնումների ռազմավարական պլանավորման, պայմանագրերի նախագծման, պայմանագրային կառավարման և վեճերի լուծման հարցերում։ Ավելի քան […]
Անետ Մագնուսոն

Անետ Մագնուսոնը «Կլիմայի փոփոխության խորհդրդատու»-ի (Climate Change Counsel) համահիմնադիրն է։ Նա ունի ավելի քան 25 տարվա փորձ արբիտրաժի և միջազգային իրավունքի ոլորտներում, այդ թվում՝ մի շարք առաջատար միջազգային իրավաբանական ընկերություններում։ Նա ավելի քան տասը տարի զբաղեցրել է Ստոկհոլմի առևտրի պալատի (SCC) արբիտրաժային ինստիտուտի գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Անետ Մագնուսոնը հաճախ է հանդես գալիս միջազգային […]