Շերին Սոֆիա Ֆտոկի

Շերին Սոֆիան իրավաբանական կրթություն է ստացել և՛ մայրցամաքային և՛ ընդհանուր իրավունքի ոլորտներով՝ մասնագիտանալով միջազգային ներդրումային և առևտրային արբիտրաժոներում, հանրային միջազգային իրավունքում և միջազգային էներգետիկ առևտրի ոլորտում։ Նա հանդես է գալիս խոշոր և բարդ սահմանային վեճերում՝ ներառյալ էներգետիկայի, բնական ռեսուրսներների, շինարարության, ենթակառուցվածքների, մտավոր սեփականության, բանկային և հեռահաղորդակցության ոլորտներում։ Նա աշխատել է Միացյալ Թագավորությունում գործող ամերիկյան խոշոր […]

Ֆրանցիսկո Ամալլո

Ֆրանցիսկո Ամալոն հանդիսանում է “Martinez de Hoz & Rueda” իրավաբանական ընկերության գործընկերը՝ մասնագիտացած արբիտրաժի և դատավարության ոլորտում։ Իր մասնագիտական գործունեության շրջանակում նա ներկայացրել է հաճախորդների շահերը մի շարք առաջատար միջազգային արբիտրաժային հաստատությունների կանոններով անցկացվող վարույթներում, այդ թվում՝ ICC, ICDR, ICSID և UNCITRAL։ Նրա մասնագիտական աշխատանքն արժանացել է բարձր գնահատականի՝ միջազգային իրավաբանական հարթակներում, այդ թվում՝ “Who’s […]

Խոսե Մարիա

Խոսե Մարիան իրավաբան է, ով մասնագիտացած է քաղաքացիական և առևտրային պայմանագրերի հետ կապված վեճերի կարգավորման, կորպորատիվ վեճերի, ֆինանսական գործարքների, ապահովագրական վեճերի, ինչպես նաև անվճարունակության գործերով աշխատանքներում։ Իր մասնագիտական փորձն ընդգրկում է ակտիվների և իրավունքների փոխանցման, շինարարության և ինժեներական պայմանագրերի, գործակալության և կոնցեսիոն համաձայնագրերի հետ կապված գործեր։  Նա հանդես է եկել որպես դատախազ և պաշտպան ավելի […]

Անա Ստանիչ

Անա Ստանիչը հանդիսանում է “E&A Law Limited” իրավաբանական ընկերության տնօրենը՝ մասնագիտացած լինելով էներգետիկայի, բնապահպանական, միջազգային և Եվրոպականմիության իրավունքի, ինչպես նաև միջազգային արբիտրաժի ոլորտներում։ Անա Ստանիչը հանդեսէ եկել որպես իրավախորհրդատու բազմաթիվ առևտրային և ներդրումային վեճերում՝ ներկայացնելով հաճախորդներին հեղինակավոր միջազգային արբիտրաժային ատյաններում, ներառյալ ICC, LCIA, ICSID, ICDR, VIAC, SCC, Լեհաստանի արբիտրաժային դատարանոմ և Մշտական արբիտրաժային դատարանում (PCA)։ Նա նշանակվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից որպես արբիտր՝ երրորդ երկրների հետ ԵՄ առևտրային և ներդրումային համաձայնագրերով առաջացող վեճերի կարգավորման նպատակով։ Նա հանդես է գալիս նաև որպես դասախոս Բեռլինի տեխնիկական համալսարանում (TechnischeUniversität), Դանդիի համալսարանում (CEPMLP) և Չինաստանի UIBE համալսարանում՝ դասավանդելով միջազգային հանրային իրավունք, արբիտրաժ և էներգետիկ իրավունք։ Նա “Chambers & Partners”-ի կողմից ճանաչվել է Մեծ Բրիտանիայի լավագույն իրավաբաններիցանկում որպես առաջատար մասնագետ էներգետիկայի ոլորտում։  

Աշոտ Կյուրեղյան

Աշոտ Կյուրեղյանը հանդիսանում է A.K.A. Lex Sportiva իրավաբանական գրասենյակի հիմնադիրն ու ղեկավարը։ Գրասենյակը առաջարկում է իրավաբանական ծառայություններ առևտրային ոլորտում՝ մասնագիտանալով բացառապես սպորտային իրավունքում։ Ունենալով շուրջ 8 տարվա փորձառություն սպորտային իրավունքի ոլորտում՝ Աշոտը ներգրավված է եղել տարբեր կառույցների կոմիտեներում, կազմակերպչական խմբերում և սպորտային իրավունքին առնչվող նախագծերում։ Աշոտը նաև ունեցել է փորձառություն Շվեյցարիայում՝ Սպորտային արբիտրաժային դատարանում (CAS), […]

Հրանուշ Աղայան

Հրանուշ Աղայանը ունի երկարամյա փորձ վեճերի այլընտրանքային լուծման ոլորտում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Նա իրավաբանական և խորհրդատվական ծառայություններ է մատուցել մի շարք արտասահմանյան երկրներում, այդ թվում՝ Ղրղզստանում, Բոսնիա և Հերցեգովինայում, Բուլղարիայում, Ռուսաստանում և Ուկրաինայում։ 2009-2018 թվականներին Հրանուշ Աղայանը զբաղեցրել է գործերի վարման և պահանջները քննող խմբի ղեկավարի պաշտոնը Հայաստանի Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակում՝ ապահովելով […]

Գոռ Մարգարյան

Գոռ Մարգարյանը հանդիսանում է «ԼԵԳԵԼԱՏԱ» իրավաբանական գրասենյակի կառավարող գործընկեր՝ ղեկավարելով բանկերի և ֆինանսների, հարկային իրավունքի և օտարերկրյա ներդրումների ոլորտներում մասնագիտացած իրավաբանների թիմի աշխատանքը։ Իր մասնագիտական փորձը միջազգային առևտրային արբիտրաժի ոլորտում նա խորացրել է Համաշխարհային բանկի կողմից ստեղծված՝ Հայաստանի ֆինանսների նախարարությանը կից գործող արտասահմանյան ֆինանսավորման նախագծերի կառավարման կենտրոն որպես իրավաբան։ Գոռ Մարգարյանը նաև հանդես է եկել […]

Թիերի Լինարես

Թիերի Լինարեսը հանդիսանում է «FTI Consulting» ընկերության գործադիր տնօրենը և ղեկավարում է կազմակերպության Փարիզի գրասենյակը։ Նա միացել է «FTI Consulting»-ին 2016 թվականին՝ իր կարիերայի մեծ մասը նվիրելով նավթի, գազի և ենթակառուցվածքների ոլորտներում խոշոր նախագծերի կառավարման գործընթացներին։ Թիերին ակտիվ ներգրավվածություն է ունեցել մի շարք լայնածավալ նախագծերի վերահսկողության գործընթացներում՝ ձեռք բերելով ընդգրկուն գիտելիքներ շինարարական նախագծերի ծախսերի կառավարման, […]