Եվգենիա Կոնեչնիխ

Եվգենիա Կոնեչնիխը փաստաբան է Մոսկվայի «Էդինստվո-Սոլիդարնոստ» փաստաբանների կոլեգիայի Դուբայի գրասենյակում և մասնագիտացած է արբիտրաժի և դատավարության մեջ։ Եվգենիան ներկայացրել է հաճախորդներին արբիտրաժներում, որոնք անցկացվել են Ռուսաստանի Առևտրային արբիտրաժային դատարանի կանոններով։ Եվգենիան մասնագիտացած է առևտրային, շինարարական, գույքային և հարկային իրավունքում Արաբական Միացյալ Էմիրություններում։ Նա երկար տարիների աշխատանքային փորձ ունի Մոսկվայի արբիտրաժային դատարանում՝ դատավորի օգնականի պաշտոնում։ Եվգենիան […]

Գագիկ Գրիգորյան

Գագիկը «HAP» իրավաբանական ընկերության գործընկեր է։ Նա փաստաբան է և վարում է բանակցություններ բարդ գործարքներ կնքելու և իրավական վեճեր լուծելու ուղղությամբ, ինչպես նաև պաշտպանում է հաճախորդների իրավունքներն ու շահերը իրավական վեճերում, դատարաններում և արբիտրաժներում։ Գագիկը Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա ինքնակարգավորվող կազմակերպությունում իրականացնում է սնանկության կառավարիչների ուսուցում։ Նա նաև Մեծ Բրիտանիայի CEDR-ի հավատարմագրված հաշտարար է։ Գագիկը […]

Անա Ստանիչ

Անա Ստանիչը հանդիսանում է “E&A Law Limited” իրավաբանական ընկերության տնօրենը՝ մասնագիտացած լինելով էներգետիկայի, բնապահպանական, միջազգային և Եվրոպականմիության իրավունքի, ինչպես նաև միջազգային արբիտրաժի ոլորտներում։ Անա Ստանիչը հանդեսէ եկել որպես իրավախորհրդատու բազմաթիվ առևտրային և ներդրումային վեճերում՝ ներկայացնելով հաճախորդներին հեղինակավոր միջազգային արբիտրաժային ատյաններում, ներառյալ ICC, LCIA, ICSID, ICDR, VIAC, SCC, Լեհաստանի արբիտրաժային դատարանոմ և Մշտական արբիտրաժային դատարանում (PCA)։ Նա նշանակվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից որպես արբիտր՝ երրորդ երկրների հետ ԵՄ առևտրային և ներդրումային համաձայնագրերով առաջացող վեճերի կարգավորման նպատակով։ Նա հանդես է գալիս նաև որպես դասախոս Բեռլինի տեխնիկական համալսարանում (TechnischeUniversität), Դանդիի համալսարանում (CEPMLP) և Չինաստանի UIBE համալսարանում՝ դասավանդելով միջազգային հանրային իրավունք, արբիտրաժ և էներգետիկ իրավունք։ Նա “Chambers & Partners”-ի կողմից ճանաչվել է Մեծ Բրիտանիայի լավագույն իրավաբաններիցանկում որպես առաջատար մասնագետ էներգետիկայի ոլորտում։