Տիգրան Մուկուչյան

Տիգրան Մուկուչյանը վեճերի լուծման փորձառու մասնագետ է՝ հայտնի իր երկարամյա գործունեությամբ որպես դատավոր և փաստաբան։ Նրա մասնագիտական ուղին առանձնանում է Հայաստանի իրավական ոլորտում կատարած նշանակալի ներդրումներով, հատկապես՝ դատական կառավարման, իրավական բարեփոխումների և ընտրական գործընթացների կատարելագործման ուղղություններով։ Տիգրան Մուկուչյանը ունի դատական ոլորտում լայն փորձառություն։ Նա եղել է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահը։ Ղեկավարել է դատարանի աշխատանքը […]

Գրիգոր Գրիգորյան

Գրիգոր Գրիգորյանը հանդիսանում է “EY Law Practice”-ի ղեկավարը Հայաստանում։ Նրա մասնագիտական գործունեությունը ներառում է առևտրային և վարկային պայմանագրերի մշակում, կորպորատիվ և աշխատանքային վեճերի կարգավորում, ինչպես նաև քաղաքացիական և վարչական դատավարությունների շրջանակում շահերի ներկայացուցչություն։  Նա իրավաբանական խորհրդատվություն է տրամադրել “Citibank”-ին՝ կապված Հայաստանում գործող խոշոր հանքարդյունաբերական ընկերության պարտատոմսերի թողարկման նախագծի հետ։ Նա իրականացրել է իրավական փաստաթղթերի համապատասխանեցում […]

Գևորգ Թումանով

Գևորգ Թումանովը հանդիսանում է “Redbridge” իրավաբանական ընկերության երևանյան գրասենյակի կառավարիչ գործընկեր։ Իր մասնագիտական գործունեությունը կենտրոնացած է միջազգային ներդրումային և առևտրային արբիտրաժի, ինչպես նաև բիզնես իրավական խորհրդատվության ոլորտներով։ Նա հաճախորդների շահերը ներկայացրել է ICSID, ICC, LCIA, ICAC և այլ միջազգային առաջատար արբիտրաժային հաստատությունների կանոններով անցկացվող վարույթներում։ Գևորգը 2023 թվականին ստացել է “IFLR1000”-ի ճանաչում։

Իզաբել Աբգարյան

Իզաբել Աբգարյանը հանդիսանում է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի խորհրդական, ինչպես նաև հանդես է գալիս որպես իրավախորհրդատու առողջապահական մի շարք նախաձեռնություններում։ Իր մասնագիտական գործունեությունը համադրում է իրավունքի և առողջապահության ոլորտների հետ։ Նախքան համալսարանում խորհրդականի պաշտոնը ստանձնելը, Իզաբել Աբգարյանը շուրջ 11 տարի ղեկավարել է ՀՀ առողջապահության նախարարության իրավաբանական վարչությունը, որտեղ ներդրել է ոլորտային […]

Սվետոսլավ Իվանով

Սվետոսլավ Իվանովը «New Balkans Law Office» ընկերության գործընկեր է և համատեղ ղեկավարում է ընկերության վեճերի կարգավորման թիմը։ Նա հանդես է գալիս որպես իրավախորհրդատու տարբեր միջազգային արբիտրաժներում, ինչպես նաև հանդիսանում է Բուլղարիայում դատական հարցերով ընկերության առաջատար մասնագետը։  Նա հանդես է եկել որպես իրավախորհրդատու բազմաթիվ հաճախորդների համար առևտրային վարույթներում, զբաղեցրել է գլխավոր իրավախորհրդատուի պաշտոնը խաղային […]

Եվգենիա Կոնեչնիխ

Եվգենիա Կոնեչնիխը փաստաբան է Մոսկվայի «Էդինստվո-Սոլիդարնոստ» փաստաբանների կոլեգիայի Դուբայի գրասենյակում և մասնագիտացած է արբիտրաժի և դատավարության մեջ։ Եվգենիան ներկայացրել է հաճախորդներին արբիտրաժներում, որոնք անցկացվել են Ռուսաստանի Առևտրային արբիտրաժային դատարանի կանոններով։ Եվգենիան մասնագիտացած է առևտրային, շինարարական, գույքային և հարկային իրավունքում Արաբական Միացյալ Էմիրություններում։ Նա երկար տարիների աշխատանքային փորձ ունի Մոսկվայի արբիտրաժային դատարանում՝ դատավորի օգնականի պաշտոնում։ Եվգենիան […]