Թոմ Քեմերոն

Թոմ Քեմերոնը վեճերի լուծման ոլորտում 15 տարվա փորձառությամբ միջազգային արբիտրաժի ճանաչված մասնագետ է։ Նա հանդես է եկել որպես կողմի խորհրդատու ավելի քան 30 միջազգային արբիտրաժներում, որոնք իրականացվել են ինչպես մայրցամաքային, այնպես էլ ընդհանուր իրավունքի համակարգերով՝ ներառյալ անգլիական, սինգապուրյան, ֆրանսիական, հոլանդական, շվեյցարական, հնդկական և այլ իրավական կանոններ։ Նրա մասնագիտական փորձը ընդգրկում է տարբեր ոլորտներ՝ էներգետիկա, շինարարություն, […]
Եվգենիա Մուրադյան

Եվգենիան իրավաբանական գիտությունների թեկնածու է և դասախոսում է վարչական իրավունք և առողջապահական իրավունք։ Նա ունի պետական մարմինների հետ հարաբերություններում ներկայացուցչության և դատական ներկայացուցչության փորձ, ինչպես նաև դատավարական փաստաթղթերի, պայմանագրերի, հաշտության համաձայնությունների մշակման երկարամյա փորձառություն։
Շերին Սոֆիա Ֆտոկի

Շերին Սոֆիան իրավաբանական կրթություն է ստացել և՛ մայրցամաքային և՛ ընդհանուր իրավունքի ոլորտներով՝ մասնագիտանալով միջազգային ներդրումային և առևտրային արբիտրաժոներում, հանրային միջազգային իրավունքում և միջազգային էներգետիկ առևտրի ոլորտում։ Նա հանդես է գալիս խոշոր և բարդ սահմանային վեճերում՝ ներառյալ էներգետիկայի, բնական ռեսուրսներների, շինարարության, ենթակառուցվածքների, մտավոր սեփականության, բանկային և հեռահաղորդակցության ոլորտներում։ Նա աշխատել է Միացյալ Թագավորությունում գործող ամերիկյան խոշոր […]
Վոլֆ Ֆոն Կումբերգ

Արտոնագրված հաշտարար
Վոլֆ Ֆոն Կումբերգ

Վոլֆը միջազգային ճանաչում ունեցող անկախ արբիտր և հաշտարար է, ով մասնագիտական գործունեություն է ծավալում ոչ միայն Լոնդոնում, այլ նաև Վաշինգտոնում, Աբու Դաբիում և այլ երկրներում։ Նա ունի երեք տասնամյակից ավելի փորձառություն ծովային, ավիացիոն, պաշտպանության, տեխնոլոգիական, կիբերանվտանգության, ճարտարագիտական և ենթակառուցվածքային, էներգետիկայի, նավթագազային և ներդրող-պետություն ոլորտներով։ Մինչ անկախ գործունեության անցնելը, Վոլֆը ծառայել է որպես իրավաբանական տնօրեն և […]
Աննա Իակովու Ստիլյանու

Նա բարձր որակավորում ունեցող և մեծ փորձ ունեցող մասնագետ է արբիտրաժի, հաշտարարության և նախագծերի կառավարման ոլորտներում։ Նա Հավատարմագրված քանակական գնահատողների թագավորական ինստիտուտի (MRICS) և Արբիտրների հավատարմագրված հաստատության (FCIArb) անդամ է, ունի հավատարմագրված արբիտրի կոչում և ընդգրկված է մի շարք հեղինակավոր հանձնաժողովներում, այդ թվում՝ CIArb, PACS, AIADR և ADGM։ Նրա որակավորումներն ընդգրկում են նաև CEDR-ի կողմից […]
Մառլենա Հարությունյան

Մառլենա Հարությունյանը ավագ գիտաշխատող է Ժնևում գործող “Archipel” ընկերությունում։ Նա մասնագիտացած է միջազգային առևտրային և ներդրումային արբիտրաժների ոլորտներում, եղել է ներկայացուցիչ և խորհրդատու առաջատար արբիտրաժային հաստատություններում, ներառյալ՝ ICC, ICSID, LCIA և Շվեյցարիայի արբիտրաժային կենտրոններում։ Նրա փորձառությունը ընդգրկում է շինարարության, ավիացիայի, նավթի և գազի, էներգետիկայի, արդյունաբերական ռիսկերի ոլորտները։ Նա ներգրավված է եղել միջսահմանային դատավարություններում, ինչպես նաև […]
Գոհար Պետրոսյան

Արտոնագրված հաշտարար
Կամեն Շոյլև

Քամեն Շոյլևը իրավաբան է (Անգլիա և Ուելս), փաստաբան (Բուլղարիա), հանդիսանում է «New Balkans Law Office» ընկերության հիմնադիր գործընկերը, որտեղ համատեղ ղեկավարում է ընկերության վեճերի կարգավորման թիմը։ Անգլիայում նա պարբերաբար ներգրավվում է դատավարություններում, հատկապես Առևտրային և Չենսերի դատարաններում, ինչպես նաև ներգրավված է արբիտրաժներին աջակցող դատավարություններում, որոնք կարող են լինել և՛ Անգլիայում, և՛ այլ երկրներում։ Քամենը հանդես […]
Սվետոսլավ Իվանով

Սվետոսլավ Իվանովը «New Balkans Law Office» ընկերության գործընկեր է և համատեղ ղեկավարում է ընկերության վեճերի կարգավորման թիմը։ Նա հանդես է գալիս որպես իրավախորհրդատու տարբեր միջազգային արբիտրաժներում, ինչպես նաև հանդիսանում է Բուլղարիայում դատական հարցերով ընկերության առաջատար մասնագետը։ Նա հանդես է եկել որպես իրավախորհրդատու բազմաթիվ հաճախորդների համար առևտրային վարույթներում, զբաղեցրել է գլխավոր իրավախորհրդատուի պաշտոնը խաղային […]
Անի Ավետիսյան

Արտոնագրված հաշտարար
Անա Ստանիչ

Անա Ստանիչը հանդիսանում է “E&A Law Limited” իրավաբանական ընկերության տնօրենը՝ մասնագիտացած լինելով էներգետիկայի, բնապահպանական, միջազգային և Եվրոպականմիության իրավունքի, ինչպես նաև միջազգային արբիտրաժի ոլորտներում։ Անա Ստանիչը հանդեսէ եկել որպես իրավախորհրդատու բազմաթիվ առևտրային և ներդրումային վեճերում՝ ներկայացնելով հաճախորդներին հեղինակավոր միջազգային արբիտրաժային ատյաններում, ներառյալ ICC, LCIA, ICSID, ICDR, VIAC, SCC, Լեհաստանի արբիտրաժային դատարանոմ և Մշտական արբիտրաժային դատարանում (PCA)։ Նա նշանակվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից որպես արբիտր՝ երրորդ երկրների հետ ԵՄ առևտրային և ներդրումային համաձայնագրերով առաջացող վեճերի կարգավորման նպատակով։ Նա հանդես է գալիս նաև որպես դասախոս Բեռլինի տեխնիկական համալսարանում (TechnischeUniversität), Դանդիի համալսարանում (CEPMLP) և Չինաստանի UIBE համալսարանում՝ դասավանդելով միջազգային հանրային իրավունք, արբիտրաժ և էներգետիկ իրավունք։ Նա “Chambers & Partners”-ի կողմից ճանաչվել է Մեծ Բրիտանիայի լավագույն իրավաբաններիցանկում որպես առաջատար մասնագետ էներգետիկայի ոլորտում։