«Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի» փոխտնօրեն Լիլիթ Պետրոսյանը դասախոսել է Արդարադատության ակադեմիայում՝ դատավորներին և դատավորների թեկնածուների համար (տարեկան վերապատրաստման ուսուցման ծրագրով): Թեման՝ «Հաշտարարություն և արբիտրաժ»։
Վերապատրաստման դասընթացներին մասնակցել է շուրջ 80 դատավոր: Քննարկվել են ոլորտի արդի հիմնահարցերը, ինչպես նաև արբիտրաժին դատական աջակցություն ցուցաբերելու, արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված այլ վարույթները: