Տիգրանը ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, այժմ ասպիրանտուրայում է և դասախոսում նույն համալսարանում: Տիգրանն իր մասնագիտական կարիերան սկսել է 2015 թվականին՝ բանկային ոլորտից, այնուհետև միացել է «Օրենսդրության զարգացման կենտրոնին» 2017 թվականի վերջին։ Նա նաև աշխատել է իրավագիտության ոլորտում տարբեր տեղական և միջազգային կազմակերպություններում։ Մի քանի տարի Տիգրանը մասնակցել է տարբեր միջազգային արբիտրաժային դատախաղերի, ինչպես ազգային թիմի անդամ, այնպես էլ թիմի մարզիչ, այդ թվում՝ Willem C. Vis International Commercial Arbitration Moot-ում և Frankfurt Investment Arbitration Moot Court-ում: