Տեղեկատվական հանդիպում Հայաստանի սպորտային արդյունաբերության, հեռահաղորդակցության և ապահովագրական ոլորտների ներկայացուցիչների հետ

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի գրասենյակում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում Հայաստանի սպորտային արդյունաբերության, հեռահաղորդակցության և ապահովագրական ոլորտների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման սկզբում ներկայացվեց Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի ստեղծման նպատակները և անելիքները, ինչպես նաև կենտրոնի կողմից մատուցվող արբիտրաժային ծառայությունները։ Հանդիպման երկրորդ մասը նվիրված էր սպորտային արբիտրաժի առանձնահատկություններին, որը կրում էր «Սպորտային արբիտրաժ․ խնդիրներ […]

Դասընթաց դատավորների և Կենտրոնի արբիտրների համար

Դեկտեմբերի 8-ին, Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը սկսեց իր հերթական դասընթացների շարքը՝ դատավորների և Կենտրոնի արբիտրների համար: Բացման խոսքով հանդես եկավ Կենտրոնի հիմնադիր մարմիններից մեկի` «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը, ով ներկայացրեց ոլորտի կարևորությունը՝ արդարադատության համակարգի կայացման տեսանկյունից։ Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի ներկայացուցիչները ներկայացրին կենտրոնի դերը, գործունեությունը և այս ընթացքում կատարված աշխատանքը։ […]

Դասընթացների շարք միջին ու խոշոր բիզնեսի և բանկերի համար։

Դեկտեմբերի 1-ին Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնն իր հերթական դասընթացների շարքը սկսեց խոշոր և միջին բիզնեսի և բանկերի համար։ Կենտրոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանը, առաջին օրը ներկայացրեց Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնըի (AMCA) դերն ու գործառույթները։ Մասնակիցները ներկայացրին իրենց ընկերությունները, գործունեության ոլորտները, արբիտրաժի և հաշտարարության ինստիտուտների հետ ունեցած փորձառությունը: Այնուհետև, մասնակիցները հարցեր ուղղեցին Կենտրոնի գործունեության, Կենտրոնում […]

Նոյեմբերի 17֊ին մեկնարկեց ութօրյա դասընթաց հաշտարարների համար

Նոյեմբերի 17-ին մեկնարկեց հաշտարարների որակավորման ութօրյա դասընթացը, որն իրականացվում էր «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում։ Դասընթացի սկզբին բացման խոսքով հանդես եկան Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանգեն և Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Օրենսդրության զարգացման կենտրոնի տնօրեն՝ Տիգրան Դադունցը։  Վերջիններս ներկայացրին ծրագիրը և սպասվելիք արդյունքները։  Դասընթացը վարում էին ԵԽ փորձագետներ Սոֆիո Չաչավան […]

Արբիտրաժային ամառային դպրոց իրավաբանական ֆակուլտետի ուսանողների համար

Հայաստանի արբիտրների ասոցիացիան և Հայաստանի ամերիկյան համալսարանը համատեղ անցկացրել են արբիտրաժային ամառային դպրոց իրավաբանական ֆակուլտետի ուսանողների համար 2023 թվականի հուլիսի 24-27-ը։ Դպրոցի վերջին օրը կազմակերպված պանելային քննարկման ժամանակ կենտրոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանը ներկայացրեց նորաստեղծ AMCA-ի առավելություններն ու խնդիրները, խոսեց այն հնարավորությունների մասին, որոնք Կենտրոնը ընձեռում է երիտասարդներին։