Դասընթաց դատավորների և Կենտրոնի արբիտրների համար

Դեկտեմբերի 8-ին, Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը սկսեց իր հերթական դասընթացների շարքը՝ դատավորների և Կենտրոնի արբիտրների համար: Բացման խոսքով հանդես եկավ Կենտրոնի հիմնադիր մարմիններից մեկի` «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը, ով ներկայացրեց ոլորտի կարևորությունը՝ արդարադատության համակարգի կայացման տեսանկյունից։ Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի ներկայացուցիչները ներկայացրին կենտրոնի դերը, գործունեությունը և այս ընթացքում կատարված աշխատանքը։ […]

Արբիտրաժային ամառային դպրոց իրավաբանական ֆակուլտետի ուսանողների համար

Հայաստանի արբիտրների ասոցիացիան և Հայաստանի ամերիկյան համալսարանը համատեղ անցկացրել են արբիտրաժային ամառային դպրոց իրավաբանական ֆակուլտետի ուսանողների համար 2023 թվականի հուլիսի 24-27-ը։ Դպրոցի վերջին օրը կազմակերպված պանելային քննարկման ժամանակ կենտրոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանը ներկայացրեց նորաստեղծ AMCA-ի առավելություններն ու խնդիրները, խոսեց այն հնարավորությունների մասին, որոնք Կենտրոնը ընձեռում է երիտասարդներին։