Դասընթաց դատավորների և Կենտրոնի արբիտրների համար
Դեկտեմբերի 8-ին, Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը սկսեց իր հերթական դասընթացների շարքը՝ դատավորների և Կենտրոնի արբիտրների համար: Բացման խոսքով հանդես եկավ Կենտրոնի հիմնադիր մարմիններից մեկի` «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը, ով ներկայացրեց ոլորտի կարևորությունը՝ արդարադատության համակարգի կայացման տեսանկյունից։ Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի ներկայացուցիչները ներկայացրին կենտրոնի դերը, գործունեությունը և այս ընթացքում կատարված աշխատանքը։ […]
Դասընթացների շարք միջին ու խոշոր բիզնեսի և բանկերի համար։
Դեկտեմբերի 1-ին Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնն իր հերթական դասընթացների շարքը սկսեց խոշոր և միջին բիզնեսի և բանկերի համար։ Կենտրոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանը, առաջին օրը ներկայացրեց Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնըի (AMCA) դերն ու գործառույթները։ Մասնակիցները ներկայացրին իրենց ընկերությունները, գործունեության ոլորտները, արբիտրաժի և հաշտարարության ինստիտուտների հետ ունեցած փորձառությունը: Այնուհետև, մասնակիցները հարցեր ուղղեցին Կենտրոնի գործունեության, Կենտրոնում […]
Նոյեմբերի 17֊ին մեկնարկեց ութօրյա դասընթաց հաշտարարների համար
Նոյեմբերի 17-ին մեկնարկեց հաշտարարների որակավորման ութօրյա դասընթացը, որն իրականացվում էր «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում։ Դասընթացի սկզբին բացման խոսքով հանդես եկան Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանգեն և Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Օրենսդրության զարգացման կենտրոնի տնօրեն՝ Տիգրան Դադունցը։ Վերջիններս ներկայացրին ծրագիրը և սպասվելիք արդյունքները։ Դասընթացը վարում էին ԵԽ փորձագետներ Սոֆիո Չաչավան […]
AMCA-ի տնօրենը մասնակցել է Վիեննայի արբիտրաժային միջոցառումներին
«Արբիտրաժի և հաշտարարության կենտրոնի» տնօրեն Տաթևիկ Մատինյանը մասնակցել է «Հարավ-արևելյան Եվրոպայի արբիտրաժային համաժողովին». Համաժողովը մեկնարկել է 2023 թվականի հոկտեմբերի 12-ին Վիեննայում։ Համաժողովի առաջին օրը բացման խոսքով հանդես եկավ պրոֆեսոր Քրիստոֆեր Շերուերը՝ անդրադառնալով ներդրումային արբիտրաժի ներկայիս մարտահրավերներին և քննարկելով ընթացիկ զարգացումները։ Այնուհետև պանելային քննարկումների ընթացքում խոսվեց արբիտրաժային որոշումների կատարման նրբությունների մասին և աշխարհաքաղաքական փոփոխություններով պայմանավորված նոր մարտահրավերների մասին։ Այս քննարկումները ներառում էին տարբեր երկրներում արբիտրների հանդիպած […]
AMCA-ի տնօրենը մասնակցել է Վիեննայի արբիտրաժային միջոցառումներին
AMCA-ի փոխտնօրեն Լիլիթ Պետրոսյանը սեպտեմբերի 10-15-ը մասնակցել է Տաշքենդում անցկացված Ուզբեկստանի արբիտրաժային շաբաթին։ Արբիտրաժային շաբաթը ներառում էր միջազգային արբիտրաժին առնչվող տարբեր հարցերի քննարկումներ և փորձի փոխանակում միջազգային արբիտրաժային կենտրոնների ներկայացուցիչների հետ։ Միջոցառման ընթացքում Լիլիթ Պետրոսյանը ներկայացրեց AMCA-ն, նրա հիմնական նպատակներն ու թիրախները, ինչպես նաև միջազգային արբիտրաժային կենտրոնների ներկայացուցիչների հետ քննարկեց AMCA-ի գործունեությանը վերաբերող մի շարք […]
Արբիտրաժային ամառային դպրոց իրավաբանական ֆակուլտետի ուսանողների համար
Հայաստանի արբիտրների ասոցիացիան և Հայաստանի ամերիկյան համալսարանը համատեղ անցկացրել են արբիտրաժային ամառային դպրոց իրավաբանական ֆակուլտետի ուսանողների համար 2023 թվականի հուլիսի 24-27-ը։ Դպրոցի վերջին օրը կազմակերպված պանելային քննարկման ժամանակ կենտրոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանը ներկայացրեց նորաստեղծ AMCA-ի առավելություններն ու խնդիրները, խոսեց այն հնարավորությունների մասին, որոնք Կենտրոնը ընձեռում է երիտասարդներին։