Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում տեղի է ունեցել «Հաշտարարության ոլորտում տարածաշրջանային համագործակցություն» թեմայով համաժողով

2023թ. դեկտեմբերի 20-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում տեղի է ունեցել «Հաշտարարության ոլորտում տարածաշրջանային համագործակցություն» թեմայով առաջին միջազգային համաժողովը, որին մասնակցել է նաև «Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի» հաշտարարության գործերի կառավարիչ Իգոր Միրզախանյանը։ Համաժողովի ընթացքում քննարկվել են հաշտարարության՝ որպես վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմին վերաբերող տարածաշրջանային երկրներում գործող իրավական կարգավորումները, սկզբունքները և առկա դժվարություններն ու դրանց հաղթահարման հնարավորությունները։ […]

Տաթևիկ Մատինյանը մասնակցել է Դուբայի արբիտրաժային շաբաթին

Նոյեմբերի 13-ից 15-ը ԱՀՀԿ տնօրեն Տաթևիկ Մատինյանը մասնակցել է Դուբայի արբիտրաժային շաբաթին։ Արբիտրաժային շաբաթվա ընթացքում տեղի ունեցավ մոտ 100 միջոցառում, որին ներկա էր 36 մասնակից 6 մայրցամաքներից:  Միջոցառման առաջին օրը նա մասնակցել է «Մտածելով վերջնական վճռից անդին. հասնել արդյունավետ ձեռքբերումների Միջազգային արբիտրաժում» պանելային քննարկմանը, որն ունեցել է երկու մաս: Առաջին մասի ընթացքում մասնակիցները քննարկել են […]

AMCA-ի տնօրենը մասնակցել է Վիեննայի արբիտրաժային միջոցառումներին

«Արբիտրաժի և հաշտարարության կենտրոնի» տնօրեն Տաթևիկ Մատինյանը մասնակցել է «Հարավ-արևելյան Եվրոպայի արբիտրաժային համաժողովին». Համաժողովը մեկնարկել է 2023 թվականի հոկտեմբերի 12-ին Վիեննայում։ Համաժողովի առաջին օրը բացման խոսքով հանդես եկավ պրոֆեսոր Քրիստոֆեր Շերուերը՝ անդրադառնալով ներդրումային արբիտրաժի ներկայիս մարտահրավերներին և քննարկելով ընթացիկ զարգացումները։ Այնուհետև պանելային քննարկումների ընթացքում խոսվեց արբիտրաժային որոշումների կատարման նրբությունների մասին և աշխարհաքաղաքական փոփոխություններով պայմանավորված նոր մարտահրավերների մասին։ Այս քննարկումները ներառում էին տարբեր երկրներում արբիտրների հանդիպած […]