Արբիտրաժային ամառային դպրոց իրավաբանական ֆակուլտետի ուսանողների համար

Հայաստանի արբիտրների ասոցիացիան և Հայաստանի ամերիկյան համալսարանը համատեղ անցկացրել են արբիտրաժային ամառային դպրոց իրավաբանական ֆակուլտետի ուսանողների համար 2023 թվականի հուլիսի 24-27-ը։ Դպրոցի վերջին օրը կազմակերպված պանելային քննարկման ժամանակ կենտրոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանը ներկայացրեց նորաստեղծ AMCA-ի առավելություններն ու խնդիրները, խոսեց այն հնարավորությունների մասին, որոնք Կենտրոնը ընձեռում է երիտասարդներին։