Հայկ Բարսեղյան

Արտոնագրված հաշտարար
Տաթևիկ Դավթյան

Տաթևիկ Դավթյանը իրավաբան-գիտնական է, ով հիմնադրել է «Մասնավոր իրավունքի կենտրոն» հիմնադրամը։ Նա փաստաբանական գործունեության արտոնագիր ունի ինչպես Նյու Յորքում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում։ Տաթևիկը իրավական խորհրդատվություն է տրամադրում ամերիկյան «One Planet Group» ընկերությանը։ Նա նաև հանդես է գալիս որպես իրավական խորհրդատու մի շարք բարձրակարգ միջազգային կազմակերպությունների համար, որոնց թվում են՝ ԱՄՆ պետքարտուղարություն, Սանդիա ազգային լաբորատորիաներ, CRDF […]
Արամ Աղաբաբյան

Արամ Աղաբաբյանը հանդիսանում է «CaseLens» իրավաբանական տեխնոլոգիական հարթակի համահիմնադիրն ու տնօրենը։ Նա Հայաստանի արբիտրների ասոցիացիայի անդամ է և ունի վեճերի այլընտրանքային լուծման, արհեստական բանականության և իրավատեխնոլոգիաների ոլորտներում երկարամյա փորձ։ Ներկայումս Արամը զբաղեցնում է մի շարք համատեղ պաշտոններ տեխնոլոգիական ոլորտում․ նա հանդիսանում է «SUPERBOT» ընկերության գործադիր տնօրեն և նախագծերի ղեկավար՝ «SFL – We Do Software»-ում։ Նրա […]
Մարիամ Այվազյան

Մարիամ Այվազյանը իրավախորհրդատու է՝ ավելի քան 10 տարվա մասնագիտական փորձով։ Ներկայումս նա ներգրավված է տարբեր միջազգային ծրագրերում՝որպես իրավական խորհրտատու։ Մարիամը դասախոսում է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնում՝ ունենալով դասավանդման երկարամյա փորձ։ Նա մի շարք գիտական հոդվածների հեղինակ է մեդիա իրավունքի և մտավոր սեփականության իրավունքի ոլորտներում։
Ժիրայր Հաբիբյան

Ժիրայր Հաբիբյանը 2019 թվականին համահիմնադրել է «Լույսեր» ՓԲԸ, որը մասնագիտացած է բնակելի և կոմերցիոն անշարժ գույքի զարգացման, շինարարության և գույքի կառավարման ոլորտներոով։ Նա հանդիսանում է «Matouk Bassiouny» իրավաբանական ընկերության կառավարող գործընկեր ԱՄԷ-ի մասնաճյուղում։ Նա զբաղվում է ֆինանսների, առևտրի, կապիտալի շուկաների ուսումնասիրման ոլորտներով՝ աշխատելով Արաբական Միացյալ Էմիրություններում, Հայաստանում, ինչպես նաև մի շարք այլ երկրներում, ներառյալ՝ Լիբանանում, […]
Յոհաննես Պ. Վիլեայմ

Նա հանդիսանում է «Partner Global Disputes» իրավաբանական ընկերության գործընկեր։ Նա դասավանդում է «Միջազգային առևտրային արբիտրաժ», «Վեճերի ինտեգրված կառավարում» և «Մրցակցության իրավունք միջազգային արբիտրաժում» առարկաները առաջատար ակադեմիական հաստատություններում, մասնավորապես՝ Պեպերդայնի համալսարանում (Pepperdine University) և Չիկագոյի համալսարանի իրավաբանական դպրոցում (University of Chicago Law School)։ Նա ունի ոլորտային գիտելիքներ և փորձ հետևյալ ոլորտներում՝ արվեստ, ավիացիա, քիմիական արդյունաբերություն, շինարարություն […]
Մաչեյ Դուրբաս

Մաչեյ Դուրբաս-ը իրավաբան է, ով մասնագիտացած է տեղական և միջազգային արբիտրաժներում և դատավարություններում։ Նա ներկայումս աշխատում է որպես գործընկեր Կրակովի “Kubas Kos Gałkowski” իրավաբանական գրասենյակում և հանդիսանում է “ArbEv”-ի հիմնադիրը։ 2018 թվականից նա պարբերաբար նշանակվում է որպես արբիտր՝ Լևիատանի արբիտրաժային դատարանի, Վարշավայում Լեհաստանի առևտրի պալատի արբիտրաժային դատարանի (PCC) և Ստոկհոլմի առևտրի պալատի արբիտրաժային ինստիտուտի (SCC) […]