Վարսինե Հարությունյան

Վարսինե Հարությունյանը ավելի քան 10 տարվա մասնագիտական փորձով իրավաբան է։ Իր աշխատանքային գործունեության ընթացքում նա հաջողությամբ վարել է 300-ից ավելի դատական գործեր, ներկայացնելով տարբեր կողմերի շահերը։ Նա մասնագիտացած է մասնավոր իրավունքի մի շարք ոլորտներում, ներառյալ՝ մտավոր սեփականության իրավունքի, կորպորատիվ իրավահարաբերությունների, գույքային իրավունքի խնդիրների մեջ։ Վարսինե Հարությունյանը ունի զգալի փորձ Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) քաղաքացիների և ընկերությունների […]

Գոհար Գևորգյան

Գոհար Գևորգյանը հանդիսանում է «ELL» իրավաբանական գրասենյակի գլխավոր տնօրենը։ Նա նաև անդամակցում է Մտավոր սեփականության իրավունքի հայ իրավաբանների ասոցիացիա ՀԿ-ին՝ ներգրավված լինելով այդ ոլորտի քաղաքականությունների, օրենսդրական բարեփոխումների և գիտագործնական միջոցառումների կազմակերպման գործընթացներում։ Գոհար Գևորգյանը արբիտրի կարգավիճակով հանդես է գալիս Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատին կից արբիտրաժային դատարանում, մասնակցելով տարաբնույթ տնտեսական և առևտրային վեճերի քննությանը։

Մարիամ Այվազյան

Մարիամ Այվազյանը իրավախորհրդատու է՝ ավելի քան 10 տարվա մասնագիտական փորձով։ Ներկայումս նա ներգրավված է տարբեր միջազգային ծրագրերում՝որպես իրավական խորհրտատու։ Մարիամը դասախոսում է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնում՝ ունենալով դասավանդման երկարամյա փորձ։ Նա մի շարք գիտական հոդվածների հեղինակ է մեդիա իրավունքի և մտավոր սեփականության իրավունքի ոլորտներում։

Վահագն Գրիգորյան

Վահագն Գրիգորյանը հանդիսանում է «GM Legal» իրավաբանական ընկերության համահիմնադիրն ու կառավարող գործընկերը։ Իր մասնագիտական գործունեության ընթացքում նա իրավաբանական ծառայություններ է մատուցել բազմաթիվ վստահորդների՝ կապված քաղաքացիական, առևտրային և սնանկության դատական վեճերի հետ։ Նա ներգրավված է եղել արդարադատության միասնական էլեկտրոնային համակարգի ներդրման աշխատանքներում։ Վահագն Գրիգորյանը դասավանդում է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, Արդարադատության ակադեմիայում և Հայաստանի փաստաբանների […]

Յոհաննես Պ. Վիլեայմ

Նա  հանդիսանում է «Partner Global Disputes» իրավաբանական ընկերության գործընկեր։ Նա դասավանդում է «Միջազգային առևտրային արբիտրաժ», «Վեճերի ինտեգրված կառավարում» և «Մրցակցության իրավունք միջազգային արբիտրաժում» առարկաները առաջատար ակադեմիական հաստատություններում, մասնավորապես՝ Պեպերդայնի համալսարանում (Pepperdine University) և Չիկագոյի համալսարանի իրավաբանական դպրոցում (University of Chicago Law School)։ Նա  ունի ոլորտային գիտելիքներ և փորձ հետևյալ ոլորտներում՝ արվեստ, ավիացիա, քիմիական արդյունաբերություն, շինարարություն […]