Անա Ստանիչ

Անա Ստանիչը հանդիսանում է “E&A Law Limited” իրավաբանական ընկերության տնօրենը՝ մասնագիտացած լինելով էներգետիկայի, բնապահպանական, միջազգային և Եվրոպականմիության իրավունքի, ինչպես նաև միջազգային արբիտրաժի ոլորտներում։ Անա Ստանիչը հանդեսէ եկել որպես իրավախորհրդատու բազմաթիվ առևտրային և ներդրումային վեճերում՝ ներկայացնելով հաճախորդներին հեղինակավոր միջազգային արբիտրաժային ատյաններում, ներառյալ ICC, LCIA, ICSID, ICDR, VIAC, SCC, Լեհաստանի արբիտրաժային դատարանոմ և Մշտական արբիտրաժային դատարանում (PCA)։ Նա նշանակվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից որպես արբիտր՝ երրորդ երկրների հետ ԵՄ առևտրային և ներդրումային համաձայնագրերով առաջացող վեճերի կարգավորման նպատակով։ Նա հանդես է գալիս նաև որպես դասախոս Բեռլինի տեխնիկական համալսարանում (TechnischeUniversität), Դանդիի համալսարանում (CEPMLP) և Չինաստանի UIBE համալսարանում՝ դասավանդելով միջազգային հանրային իրավունք, արբիտրաժ և էներգետիկ իրավունք։ Նա “Chambers & Partners”-ի կողմից ճանաչվել է Մեծ Բրիտանիայի լավագույն իրավաբաններիցանկում որպես առաջատար մասնագետ էներգետիկայի ոլորտում։
Սայադ Բադալյան

Սայադ Բադալյանը իրավաբան է և ներկայումս հանդիսանում է Investment Law Group իրավաբանական ընկերության գործընկերը։ Նրա մասնագիտական գործունեությունը ծավալում է քաղաքացիական և վարչական դատավարությունների, իրավական փաստաթղթերի վերլուծության և փորձաքննության, ինչպես նաև իրավաբանական ներկայացուցիչների գործառույթների՝ պետական մարմիններում և նախարարություններում իրականացման շուրջ։ Սայադ Բադալյանը հանդիսանում է Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի արբիտրաժային հաստատության արբիտր, որտեղ նա ներգրավված է բազմաթիվ արբիտրաժային […]
Ֆարիդ Ֆիրդոշալի Կարաչիվալա

Ֆարիդը իրավաբան է, ով մասնագիտացած է արբիտրաժի, դատավարության և վեճերի այլընտրանքային լուծման ոլորտներում։ Նա հանդիսանում է “JSA” իրավաբանական ընկերության վեճերի պրակտիկայի համանախագահը, որտեղ ներկայացնում է հաճախորդների շահերը ինչպես Հնդկաստանի դատարաններում, այնպես էլ միջազգային արբիտրաժային հարթակներում։ Նրա աշխատանքային գործունեությունը ընդգրկում է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային առևտրային արբիտրաժներ, որտեղ նա հանդես է գալիս որպես վստահելի իրավաբանական […]
Ջեդրե Աուկշտուոլիենե

Գիեդրե Աուկշտուոլիենեն հանդիսանում է “Ellex Valiunas” իրավաբանական ընկերության գործընկեր։ Նա ունի ավելի քան 15 տարվա փորձառություն միջազգային արբիտրաժի ոլորտում՝ հաջողությամբ ներկայացնելով վստահորդների շահերը բարդ վեճերում, ներառյալ էներգետիկ և կորպորատիվ իրավահարաբերություններից բխող։ Գիեդրեն ներկայացրել է հաճախորդներին մի շարք առաջատար արբիտրաժային հաստատությունների կանոններով ընթացող գործերում, այդ թվում՝ Միջազգային առևտրի պալատի (ICC), Լոնդոնի միջազգային արբիտրաժային դատարանի (LCIA), Ստոկհոլմի […]
Թիերի Լինարես

Թիերի Լինարեսը հանդիսանում է «FTI Consulting» ընկերության գործադիր տնօրենը և ղեկավարում է կազմակերպության Փարիզի գրասենյակը։ Նա միացել է «FTI Consulting»-ին 2016 թվականին՝ իր կարիերայի մեծ մասը նվիրելով նավթի, գազի և ենթակառուցվածքների ոլորտներում խոշոր նախագծերի կառավարման գործընթացներին։ Թիերին ակտիվ ներգրավվածություն է ունեցել մի շարք լայնածավալ նախագծերի վերահսկողության գործընթացներում՝ ձեռք բերելով ընդգրկուն գիտելիքներ շինարարական նախագծերի ծախսերի կառավարման, […]
Եղիշե Ջազոյան

Եղիշե Ջազոյանը հանդիսանում է «King & Spalding» իրավաբանական ընկերության լոնդոնյան գրասենյակի գործընկեր՝ մասնագիտանալով միջազգային արբիտրաժի և դատավարության ոլորտներում: Նա կրկնակի որակավորում ունեցող (անգլիական և ռուսական իրավական համակարգեր) իրավաբան է, որն ունի զգալի մասնագիտական փորձ և խորը գիտելիքներ ինչպես ընդհանուր իրավունքի (common law), այնպես էլ մայրցամաքային (continental) իրավական համակարգերում: Իր գործունեության ընթացքում նա գործել է առաջատար […]
Թոմաս Վեյլ

Թոմաս Վեյլը իրավաբան է, ով իր մասնագիտական գործունեությունը ծավալում է Միացյալ Թագավորությունում՝ Լոնդոնում։ Նա ճանաչվել է առաջատար արբիտրաժային մասնագետ հեղինակավոր միջազգային վարկանիշային կազմակերպությունների և հրատարակությունների կողմից, ինչպիսիք են՝ «Chambers UK», «Legal 500 UK», «Private Practice Powerlist UK», «Best Lawyers» և «Who’s Who Legal»: Իր գործունեության ընթացքում բազմիցս զբաղեցրել է ղեկավար պաշտոններ առաջատար արբիտրաժային հաստատություններում, այդ […]