Թոմ Քեմերոն

Թոմ Քեմերոնը վեճերի լուծման ոլորտում 15 տարվա փորձառությամբ միջազգային արբիտրաժի ճանաչված մասնագետ է։ Նա հանդես է եկել որպես կողմի խորհրդատու ավելի քան 30 միջազգային արբիտրաժներում, որոնք իրականացվել են ինչպես մայրցամաքային, այնպես էլ ընդհանուր իրավունքի համակարգերով՝ ներառյալ անգլիական, սինգապուրյան, ֆրանսիական, հոլանդական, շվեյցարական, հնդկական և այլ իրավական կանոններ։ Նրա մասնագիտական փորձը ընդգրկում է տարբեր ոլորտներ՝ էներգետիկա, շինարարություն, […]

Շերին Սոֆիա Ֆտոկի

Շերին Սոֆիան իրավաբանական կրթություն է ստացել և՛ մայրցամաքային և՛ ընդհանուր իրավունքի ոլորտներով՝ մասնագիտանալով միջազգային ներդրումային և առևտրային արբիտրաժոներում, հանրային միջազգային իրավունքում և միջազգային էներգետիկ առևտրի ոլորտում։ Նա հանդես է գալիս խոշոր և բարդ սահմանային վեճերում՝ ներառյալ էներգետիկայի, բնական ռեսուրսներների, շինարարության, ենթակառուցվածքների, մտավոր սեփականության, բանկային և հեռահաղորդակցության ոլորտներում։ Նա աշխատել է Միացյալ Թագավորությունում գործող ամերիկյան խոշոր […]

Վոլֆ Ֆոն Կումբերգ

Վոլֆը միջազգային ճանաչում ունեցող անկախ արբիտր և հաշտարար է, ով մասնագիտական գործունեություն է ծավալում ոչ միայն Լոնդոնում, այլ նաև Վաշինգտոնում, Աբու Դաբիում և այլ երկրներում։ Նա ունի երեք տասնամյակից ավելի փորձառություն ծովային, ավիացիոն, պաշտպանության, տեխնոլոգիական, կիբերանվտանգության, ճարտարագիտական և ենթակառուցվածքային, էներգետիկայի, նավթագազային և ներդրող-պետություն ոլորտներով։ Մինչ անկախ գործունեության անցնելը, Վոլֆը ծառայել է որպես իրավաբանական տնօրեն և […]

Էնթոնի Ուոքեր

Էնթոնի Ուալքերը միջազգային իրավունքի և արբիտրաժի մասնագետ է, ով ավելի քան 15 տարի ներգրավված է ԱՊՀ տարածաշրջանում իրականացվող գնումների (M&A) գործընթացներում։ Նրա մասնագիտական գործունեության առանցքում միջազգային առևտրային վեճերի լուծումն է, որտեղ հանդես է գալիս որպես խորհրդատու՝ գործելով միջազգային առաջատար արբիտրաժային հաստատությունների կանոններով, ներառյալ LCIA, ICC, HKIAC, DIAC և SCC։ ․

Մեհրդադ Մոհամմադի

Մեհրդադը իրավաբանական խորհրդատու և արբիտր է մասնագիտացած վեճերի լուծման և միջազգային իրավունքի ոլորտներում Նրա մասնագիտական գործունեությունը ընդգրկում է միջազգային առևտրային արբիտրաժ, քաղաքացիական դատավարություն, պայմանագրային և սպորտային իրավունք, ինչպես նաև օդային և ծովային իրավունք։ Նա մասնագիտացած է միջազգային արբիտրաժային գործերով իրավախորհրդատվության և ներկայացուցչության ոլորտում, իսկ որպես արբիտր հանդես է եկել մի շարք կարևոր գործերով՝ հատկապես առևտրային […]

Ֆրանցիսկո Ամալլո

Ֆրանցիսկո Ամալոն հանդիսանում է “Martinez de Hoz & Rueda” իրավաբանական ընկերության գործընկերը՝ մասնագիտացած արբիտրաժի և դատավարության ոլորտում։ Իր մասնագիտական գործունեության շրջանակում նա ներկայացրել է հաճախորդների շահերը մի շարք առաջատար միջազգային արբիտրաժային հաստատությունների կանոններով անցկացվող վարույթներում, այդ թվում՝ ICC, ICDR, ICSID և UNCITRAL։ Նրա մասնագիտական աշխատանքն արժանացել է բարձր գնահատականի՝ միջազգային իրավաբանական հարթակներում, այդ թվում՝ “Who’s […]

Գրիգոր Գրիգորյան

Գրիգոր Գրիգորյանը հանդիսանում է “EY Law Practice”-ի ղեկավարը Հայաստանում։ Նրա մասնագիտական գործունեությունը ներառում է առևտրային և վարկային պայմանագրերի մշակում, կորպորատիվ և աշխատանքային վեճերի կարգավորում, ինչպես նաև քաղաքացիական և վարչական դատավարությունների շրջանակում շահերի ներկայացուցչություն։  Նա իրավաբանական խորհրդատվություն է տրամադրել “Citibank”-ին՝ կապված Հայաստանում գործող խոշոր հանքարդյունաբերական ընկերության պարտատոմսերի թողարկման նախագծի հետ։ Նա իրականացրել է իրավական փաստաթղթերի համապատասխանեցում […]

Էլիգիուշ Կրզենյակ

Էլիգիուշ Կրզենյակը միջազգային իրավաբան է, ով ներկայումս հանդիսանում է “Squire Patton Boggs” գլոբալ իրավաբանական ընկերության Վարշավայի գրասենյակի կառավարիչ գործընկեր, ինչպես նաև Վարշավայի Լազարսկու համալսարանի առևտրային իրավունքի ամբիոնի վարիչ՝ դասավանդելով բիզնես և արբիտրաժային իրավունք։  Նա հանդիսանում է Լեհաստանի արբիտրաժային ասոցիացիայի նախագահ։   Նա բազմիցս ճանաչվել է Chambers Europe և The Legal 500 հեղինակավոր վարկանիշային հարթակների […]

Խոսե Մարիա

Խոսե Մարիան իրավաբան է, ով մասնագիտացած է քաղաքացիական և առևտրային պայմանագրերի հետ կապված վեճերի կարգավորման, կորպորատիվ վեճերի, ֆինանսական գործարքների, ապահովագրական վեճերի, ինչպես նաև անվճարունակության գործերով աշխատանքներում։ Իր մասնագիտական փորձն ընդգրկում է ակտիվների և իրավունքների փոխանցման, շինարարության և ինժեներական պայմանագրերի, գործակալության և կոնցեսիոն համաձայնագրերի հետ կապված գործեր։  Նա հանդես է եկել որպես դատախազ և պաշտպան ավելի […]

Բրենդոն Մելոն

Բրենդոն Մելոնը իրավաբան է, ով հանդիսանում է արբիտր “Arbitra International” կազմակերպությունում։ Նա անդամակցում է ինչպես Շոտլանդիայի, այնպես էլ Անգլիայի և Ուելսի փաստաբանների պալատներին՝ կիրառելով իր փորձը իրավական համակարգերում՝ մայրցամաքային և ընդհանուր իրավունքի համատեքստում։ Բրենդոնը ունի առևտրային վեճերի լուծման փորձ դատարաններում և արբիտարժային տրիբունալներում։ Իր աշխատանքային գործունեության ընթացքում նա նշանակվել է արբիտր, ինչպես նաև արբիտրաժային տրիբունալի […]