Գոռ Մարգարյան

Գոռ Մարգարյանը հանդիսանում է «ԼԵԳԵԼԱՏԱ» իրավաբանական գրասենյակի կառավարող գործընկեր՝ ղեկավարելով բանկերի և ֆինանսների, հարկային իրավունքի և օտարերկրյա ներդրումների ոլորտներում մասնագիտացած իրավաբանների թիմի աշխատանքը։ Իր մասնագիտական փորձը միջազգային առևտրային արբիտրաժի ոլորտում նա խորացրել է Համաշխարհային բանկի կողմից ստեղծված՝ Հայաստանի ֆինանսների նախարարությանը կից գործող արտասահմանյան ֆինանսավորման նախագծերի կառավարման կենտրոն որպես իրավաբան։ Գոռ Մարգարյանը նաև հանդես է եկել […]

Ֆիլիպ Կավալիերոս

Ֆիլիպ Կավալիերոսը հանդիսանում է Simmons & Simmons իրավաբանական ընկերության Փարիզի գրասենյակի գործընկեր։ Նա բազմիցս ճանաչվել է որպես աշխարհի առաջատար արբիտրաժային մասնագետներից մեկը՝ ընդգրկվելով բարձրակարգ իրավական վարկանիշային ցուցակներում, այդ թվում՝ Global Arbitration Review-ում։   Նա հանդես է գալիս որպես փաստաբան միջազգային արբիտրաժային գործերում՝ ներկայացնելով ինչպես ֆիզիկան և իրավաբանական վստահորդներին, այնպես էլ պետություններին ներդրումային և առևտրային վեճերում՝ Ներդրումային […]

Ջեդրե Աուկշտուոլիենե

Գիեդրե Աուկշտուոլիենեն հանդիսանում է “Ellex Valiunas” իրավաբանական ընկերության գործընկեր։ Նա ունի ավելի քան 15 տարվա փորձառություն միջազգային արբիտրաժի ոլորտում՝ հաջողությամբ ներկայացնելով վստահորդների շահերը բարդ վեճերում, ներառյալ էներգետիկ և կորպորատիվ իրավահարաբերություններից բխող։ Գիեդրեն ներկայացրել է հաճախորդներին մի շարք առաջատար արբիտրաժային հաստատությունների կանոններով ընթացող գործերում, այդ թվում՝ Միջազգային առևտրի պալատի (ICC), Լոնդոնի միջազգային արբիտրաժային դատարանի (LCIA), Ստոկհոլմի […]

Մարինա Վեյս

Մարինա Վեյսը հանդիսանում է Փարիզում տեղակայված “Bredin Prat” իրավաբանական ընկերության գործընկեր և միջազգային արբիտրաժի թիմի անդամ։ Նա իրավաբանական խորհրդատվություն է տրամադրում ինչպես ֆիզիկական և իրավաբանական անձանց, այնպես էլ պետություններին և պետական մարմիններին՝ առևտրային և ներդրումային արբիտրաժներում, որոնք իրականացվում են առաջատար միջազգային արբիտրաժային հաստատությունների կանոններով, ներառյալ՝ ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ի(UNCITRAL), Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի  (ICSID), Միջազգային առևտրի պալատի […]

Վահագն Դալլաքյան

Վահագն Դալլաքյանը ներկայումս հանդիսանում է Հայաստանի առաջատար իրավաբանական ընկերություններից մեկի՝ «Investment Law Group»-ի գործընկեր։ Նրա մասնագիտական փորձառությունն ընդգրկում է ներդրումների ոլորտը, առևտրային պայմանագրերի կազմումն ու վերլուծությունը, ՀՀ իրավունքի վերլուծությունը: 2017 թվականից Վահագն Դալլաքյանը զբաղեցնում է ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատին կից գործող Մշտական արբիտրաժային դատարանի քարտուղարի պաշտոնը։ Բացի իրավաբանական պրակտիկայից՝ Վահագնը նաև դասախոսական գործունեություն է ծավալում Երևանի […]

Յոհաննես Պ. Վիլեայմ

Նա  հանդիսանում է «Partner Global Disputes» իրավաբանական ընկերության գործընկեր։ Նա դասավանդում է «Միջազգային առևտրային արբիտրաժ», «Վեճերի ինտեգրված կառավարում» և «Մրցակցության իրավունք միջազգային արբիտրաժում» առարկաները առաջատար ակադեմիական հաստատություններում, մասնավորապես՝ Պեպերդայնի համալսարանում (Pepperdine University) և Չիկագոյի համալսարանի իրավաբանական դպրոցում (University of Chicago Law School)։ Նա  ունի ոլորտային գիտելիքներ և փորձ հետևյալ ոլորտներում՝ արվեստ, ավիացիա, քիմիական արդյունաբերություն, շինարարություն […]

Եղիշե Ջազոյան

Եղիշե Ջազոյանը հանդիսանում է «King & Spalding» իրավաբանական ընկերության լոնդոնյան գրասենյակի գործընկեր՝ մասնագիտանալով միջազգային արբիտրաժի և դատավարության ոլորտներում: Նա կրկնակի որակավորում ունեցող (անգլիական և ռուսական իրավական համակարգեր) իրավաբան է, որն ունի զգալի մասնագիտական փորձ և խորը գիտելիքներ ինչպես ընդհանուր իրավունքի (common law), այնպես էլ մայրցամաքային (continental) իրավական համակարգերում: Իր գործունեության ընթացքում նա գործել է առաջատար […]

Մաչեյ Դուրբաս

Մաչեյ Դուրբաս-ը իրավաբան է, ով մասնագիտացած է տեղական և միջազգային արբիտրաժներում և դատավարություններում։ Նա ներկայումս աշխատում է որպես գործընկեր Կրակովի “Kubas Kos Gałkowski” իրավաբանական գրասենյակում և հանդիսանում է “ArbEv”-ի հիմնադիրը։   2018 թվականից նա պարբերաբար նշանակվում է որպես արբիտր՝ Լևիատանի արբիտրաժային դատարանի, Վարշավայում Լեհաստանի առևտրի պալատի արբիտրաժային դատարանի (PCC) և Ստոկհոլմի առևտրի պալատի արբիտրաժային ինստիտուտի (SCC) […]