Արայիկ Քուրդյան

Արայիկ Քուրդյանը հանդիսանում է “Unique Consulting Group” ՍՊԸ-ի փոխտնօրեն և միաժամանակ՝ “ARTCOMPANY” և “LOGICON DEVELOPMENT” ընկերություններում քաղաքաշինության բաժնի համակարգող։ Ներկայումս Արայիկ Քուրդյանը անդամակցում է մի շարք պետական և միջազգային կառույցների, որոնցից են՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի հրամանով ստեղծված Քաղաքաշինական փաստաթղթերի ուսումնասիրության հանձնաժողովը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի կողմից ձևավորված գիտական խորհուրդը, Սևծովյան երկրների համագործակցության կազմակերպությունը։ .

Կարեն Առուստամյան

Կարեն Առուստամյանը ներկայումս աշխատում է  Հայաստանում գործող “Technocrat Legal” ՍՊԸ-ում։ Միաժամանակ նա հանդիսանում է Ինժեներ-խորհրդատուների միջազգային ֆեդերացիա (FIDIC) անկախ փորձագետ Ղազախստանի «Artyushenko & Partners» ընկերությունում։  Կարենի մասնագիտական գործունեությունը ընդգրկում է մի շարք երկրներ, այդ թվում՝ Հայաստան, Բելառուս, Վրաստան, Ղազախստան, Լիբիա, Ռուսաստան, Տաջիկստան և Ուզբեկստան, որտեղ նա հանդես է եկել մեծածավալ շինարարական նախագծերում՝ որպես պայմանագրային կառավարման […]

Հրանուշ Աղայան

Հրանուշ Աղայանը ունի երկարամյա փորձ վեճերի այլընտրանքային լուծման ոլորտում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Նա իրավաբանական և խորհրդատվական ծառայություններ է մատուցել մի շարք արտասահմանյան երկրներում, այդ թվում՝ Ղրղզստանում, Բոսնիա և Հերցեգովինայում, Բուլղարիայում, Ռուսաստանում և Ուկրաինայում։ 2009-2018 թվականներին Հրանուշ Աղայանը զբաղեցրել է գործերի վարման և պահանջները քննող խմբի ղեկավարի պաշտոնը Հայաստանի Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակում՝ ապահովելով […]

Նորայր Բալայան

Նորայր Բալայանը ներկայումս զբաղեցնում է «ELL Partnership» իրավաբանական ընկերության կառավարող գործընկեր։ 2008 թվականից Նա հանդիսանում է Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ և հեղինակ է սահմանադրական ու վարչական իրավունքի ոլորտներին նվիրված մի շարք գիտական հոդվածների։ Մինչ «ELL Partnership»-ին միանալը Նորայր Բալայանը զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարության կազմակերպական-իրավական վարչության պետի պաշտոնը՝ ներգրավված լինելով իրավակարգավորումների մշակմամբ և կառավարման […]

Թիերի Լինարես

Թիերի Լինարեսը հանդիսանում է «FTI Consulting» ընկերության գործադիր տնօրենը և ղեկավարում է կազմակերպության Փարիզի գրասենյակը։ Նա միացել է «FTI Consulting»-ին 2016 թվականին՝ իր կարիերայի մեծ մասը նվիրելով նավթի, գազի և ենթակառուցվածքների ոլորտներում խոշոր նախագծերի կառավարման գործընթացներին։ Թիերին ակտիվ ներգրավվածություն է ունեցել մի շարք լայնածավալ նախագծերի վերահսկողության գործընթացներում՝ ձեռք բերելով ընդգրկուն գիտելիքներ շինարարական նախագծերի ծախսերի կառավարման, […]

Յոհաննես Պ. Վիլեայմ

Նա  հանդիսանում է «Partner Global Disputes» իրավաբանական ընկերության գործընկեր։ Նա դասավանդում է «Միջազգային առևտրային արբիտրաժ», «Վեճերի ինտեգրված կառավարում» և «Մրցակցության իրավունք միջազգային արբիտրաժում» առարկաները առաջատար ակադեմիական հաստատություններում, մասնավորապես՝ Պեպերդայնի համալսարանում (Pepperdine University) և Չիկագոյի համալսարանի իրավաբանական դպրոցում (University of Chicago Law School)։ Նա  ունի ոլորտային գիտելիքներ և փորձ հետևյալ ոլորտներում՝ արվեստ, ավիացիա, քիմիական արդյունաբերություն, շինարարություն […]

Մաչեյ Դուրբաս

Մաչեյ Դուրբաս-ը իրավաբան է, ով մասնագիտացած է տեղական և միջազգային արբիտրաժներում և դատավարություններում։ Նա ներկայումս աշխատում է որպես գործընկեր Կրակովի “Kubas Kos Gałkowski” իրավաբանական գրասենյակում և հանդիսանում է “ArbEv”-ի հիմնադիրը։   2018 թվականից նա պարբերաբար նշանակվում է որպես արբիտր՝ Լևիատանի արբիտրաժային դատարանի, Վարշավայում Լեհաստանի առևտրի պալատի արբիտրաժային դատարանի (PCC) և Ստոկհոլմի առևտրի պալատի արբիտրաժային ինստիտուտի (SCC) […]

Ջուլիան Քոհեն

Ջուլիան Քոհենը Հոնկոնգում գործող «Resolution Chambers»-ի ղեկավարն է, որը Doyle’s Guide-ի, Legal 500-ի և Who’s Who Legal-ի վարկանիշներով ճանաչվել է Հոնկոնգի առաջատար հաստատություններից մեկը՝ մասնավորապես կառուցապատման և շինարարական վեճերի ոլորտում։ Ջուլիան Քոհենն ունի ավելի քան 30 տարվա մասնագիտական փորձառություն առևտրային վեճերի, շինարարական և ինժեներական վեճերի, էներգետիկ ոլորտի վեճերի լուծման բնագավառում։ Ջուլիան Քոհենն իր երկարամյա գործունեության […]