2023թ. դեկտեմբերի 20-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում տեղի է ունեցել «Հաշտարարության ոլորտում տարածաշրջանային համագործակցություն» թեմայով առաջին միջազգային համաժողովը, որին մասնակցել է նաև «Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի» հաշտարարության գործերի կառավարիչ Իգոր Միրզախանյանը։ Համաժողովի ընթացքում քննարկվել են հաշտարարության՝ որպես վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմին վերաբերող տարածաշրջանային երկրներում գործող իրավական կարգավորումները, սկզբունքները և առկա դժվարություններն ու դրանց հաղթահարման հնարավորությունները։

Իգոր Միրզախանյանը ներկայացրել է «Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի»՝ որպես մշտապես գործող հաշտարարական հաստատության մոտեցումները և ոլորտի զարգացման տեսլականը։

Մասնակիցնները քննարկել են նաև տարածաշրջանում հաշտարարության ինստիտուտի զարգացման հնարավորությունները և դիտարկել համատեղ ծրագրերի իրականացման եւ համագործակցության հեռանկարները։

Համաժողովը կազմակերպվել էր Վրաստանի հաշտարարների ասոցիացիայի (საქართველოს მედიატორთა ასოციაცია / Mediators Association of Georgia) կողմից՝ ՄԱԿ ԶԾ և Գերմանիայի Դաշնային Հանրապետության աջակցությամբ։

The participants also discussed the possibilities of development of the mediation institute in the region and considered the prospects of implementation of joint programs and further cooperation. 
The conference was organized by the Mediators Association of Georgia (tag them) with the support of the United Nations Development Program and the Germany.