Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում տեղի է ունեցել «Հաշտարարության ոլորտում տարածաշրջանային համագործակցություն» թեմայով համաժողով

2023թ. դեկտեմբերի 20-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում տեղի է ունեցել «Հաշտարարության ոլորտում տարածաշրջանային համագործակցություն» թեմայով առաջին միջազգային համաժողովը, որին մասնակցել է նաև «Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի» հաշտարարության գործերի կառավարիչ Իգոր Միրզախանյանը։
Համաժողովի ընթացքում քննարկվել են հաշտարարության՝ որպես վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմին վերաբերող տարածաշրջանային երկրներում գործող իրավական կարգավորումները, սկզբունքները և առկա դժվարություններն ու դրանց հաղթահարման հնարավորությունները։

Իգոր Միրզախանյանը ներկայացրել է «Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի»՝ որպես մշտապես գործող հաշտարարական հաստատության մոտեցումները և ոլորտի զարգացման տեսլականը։
Մասնակիցնները քննարկել են նաև տարածաշրջանում հաշտարարության ինստիտուտի զարգացման հնարավորությունները և դիտարկել համատեղ ծրագրերի իրականացման եւ համագործակցության հեռանկարները։ Համաժողովը կազմակերպվել էր Վրաստանի հաշտարարների ասոցիացիայի (საქართველოს მედიატორთა ასოციაცია / Mediators Association of Georgia) կողմից՝ ՄԱԿ ԶԾ և Գերմանիայի Դաշնային Հանրապետության աջակցությամբ։

Ամրագրիր

Խորհրդատվություն

Կենտրոնում Ձեր վեճը լուծելու ընթացակարգերի վերաբերյալ խորհրդատվություն կարող եք ստանալ մեր իրավաբանների կողմից՝ ամրագրելով խորհրդատվության ժամ։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.