Ռաֆիկ Գրիգորյան

Ռաֆիկ Գրիոգրյանը Sigma Law Group-ի կառավարիչ գործընկերն է։ Նա զբաղվում է իրավաբանական ծառայությունների մատուցմամբ ու խորհրդատվություններ է տալիս հանրային և մասնավոր իրավունքի տարբեր ոլորտներում: Նա հաջողությամբ համագործակցել է այնպիսի միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են ՄԱԶԾ, ԵՄ, ԵՀ, ԱՄՆ ՄԶԳ, Համաշխարհային բանկը և Ասիական զարգացման բանկը:

Ներկայումս լինելով ՀՀ Կառավարության սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ՝ Ռաֆիկը ակտիվորեն նպաստում է սահմանադրական փոփոխությունների քննարկումներին։ Բացի այդ, Ռաֆիկը՝ Համաշխարհային բանկի խմբի հետ համատեղ գլխավորում է Արդարադատության ծառայությունների թվայնացման ծրագիրը՝ նպատակ ունենալով բարելավել էլեկտրոնային արդարադատության ենթակառուցվածքներն ու մատչելիությունը։

Որպես Ասիական զարգացման բանկի հայաստանյան թիմի ղեկավար՝ նա ղեկավարում  է Ասիայում և Խաղաղ օվկիանոսում կայուն տնտեսական զարգացման համար դատական կարողությունների զարգացմանն ուղղված նախաձեռնությունները:

Հատկանշական է, որ Ռաֆիկը նախկինում զբաղեցրել է Արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը՝ առանցքային դերակատարում ունենալով 2019-2023 թվականների դատաիրավական բարեփոխումների ռազմավարության իրականացման գործում։ Որպես Ասիական զարգացման բանկի ազգային խորհրդատու՝ Ռաֆիկը առանցքային դեր է խաղացել ARM արբիտրաժային կենտրոնի զարգացման գործում։ Նա որպես  Եվրոպայի Խորհրդին առընթեր European Commission for the Efficiency of Justice (CEPEJ)-ի իրավաբան- փորձագետ՝ եղել է թիմի ղեկավար, որն արդյունավետորեն աշխատել է տվյալների հավաքագրման և նամակագրության միջոցով դատական արդյունավետության բարձրացման ուղղությամբ։

Ամրագրիր

Խորհրդատվություն

Կենտրոնում Ձեր վեճը լուծելու ընթացակարգերի վերաբերյալ խորհրդատվություն կարող եք ստանալ մեր իրավաբանների կողմից՝ ամրագրելով խորհրդատվության ժամ։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.