«Արբիտրաժային վճռի հարկադիր կատարումը և չեղյալ ճանաչումը. արբիտրաժին դատական աջակցությունը» թեմայով ձեռնարկը մշակվել է AMCA փորձագետների կողմից:

Կենտրոնի փորձագետ Մեսրոպ Մանուկյանի և փոխտնօրեն Լիլիթ Պետրոսյանի համատեղ ջանքերով մշակված ձեռնարկը նախատեսված է դատավորների համար և նպատակ է հետապնդում ցույց տալ ձեռնարկում նկարագրված իրավիճակների և բարձրացված հարցերի վերաբերյալ ձևավորված միջազգային չափանիշները և պրակտիկան, ինչպես նաև հեղինակավոր մասնագետների կարծիքները: Ձեռնարկը կարող է կիրառվել դատարանների կողմից տեղական արբիտրաժային վճիռների հարկադիր կատարման և չեղյալ ճանաչման, ինչպես նաև արբիտրաժին դատական աջակցության առնչությամբ լիազորություններն իրականացնելիս որպես մեկնաբանողական նյութ։

Նյութին ծանոթացեք այս հղումով՝