«Հաշտարարության մասին» ՀՀ օրենքը հաշտարարությունն առցանց իրականացնելու հնարավորություն է ընձեռում: Այն ոչ միայն երաշխավորում է հաշտարարության ճկունությունը, այլև ընդլայնում դրա կիրառության շրջանակները։

AMCA-ում միջազգային բնույթի գործով առցանց հաշտարարությամբ կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը հաստատվել է ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի քաղաքացիական դատարանի կողմից: Ընտանեկան վեճով կողմերից մեկը ՀՀ քաղաքացի էր, մյուսը՝ օտարերկրացի:

Չնայած առցանց հաշտարարության վերաբերյալ որոշ մտավախություններին, դատարանը հաստատեց հաշտության համաձայնությունը՝ ամրապնդելով առցանց հաշտարարության արդյունավետությունն ու կիրառելիությունը։

Այս նախադեպը նոր ճանապարհ է հարթում Հայաստանում վեճերի լուծման համար՝ խրախուսելով նորարարական և ժամանակակից մոտեցումներ։