Հայ իրավաբանական միություն
Հայ իրավաբանական միությունը հիմնադրվել է 1989 թվականին։ Այն կարևոր հարթակ է հայկական ծագում ունեցող իրավաբանների համար՝ սոցիալական և մասնագիտական մակարդակներում համագործակցելու, ինչպես նաև հայ համայնքի իրավական խնդիրներին արձագանքելու նպատակով։ Անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծումից հետո Միությունն իր վրա վերցրեց երկրում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը և զարգացմանը նպաստելու առաքելությունը։
Հայ իրավաբանական միությունում տարբեր փորձառություն ունեցող և իրենց մասնագիտական ուղու տարբեր փուլերում գտնվող իրավաբաններ կիսում են իրենց գիտելիքն ու փորձը։ Միությունը շատ հաճախ տրամադրում է նաև անվճար իրավաբանական օգնություն, ինչպես նաև կազմակերպում է իրավական կրթության սեմինարներ, որոնք ուղղված են իրազեկվածության բարձրացմանը։
Հայ իրաբանական միությունը հիմնված է ժողովրդավարական արժեքների վրա։ Միության անդամները հաստատում են կանոնադրությունը, ընտրում են կառավարման խորհուրդ, անվանական պատվավոր անդամներ են առաջադրում իրավաբանական հանրության մեջ ճանաչված անձանցից և որոշում են կազմակերպության տարեկան ռազմավարությունը։