ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Հանրապետության դատաիրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությամբ նախատեսված էր Հայաստանում ստեղծել արբիտրաժի և հաշտարարության կենտրոն, որը կապահովեր տեղական և միջազգային վեճերի լուծումը։ 2021 թվականին ստեղծվեց Խորհրդատվական կոմիտե՝ ապահովելու AMCA-ի հիմնադրման մասնագիտական հիմքը։ Կոմիտեն կազմված էր տեղական և միջազգային հայտնի և ականավոր մասնագետներից։
2023 թվականի մայիսին AMCA-ի հիմնադրման մասին որոշումը ստորագրեցին «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի, Հայկական բարեգործական ընդհանուր միության և Հայ իրավաբանական միության ներկայացուցիչները։ Հատկանշական է, որ տարբեր հեղինակավոր միջազգային գործընկերներ աջակցել և շարունակում են աջակցել Կենտրոնին` տրամադրելով տեխնիկական աջակցություն, ինչպես նաև իրենց ներդրումն ունենալով կազմակերպչական և նյութատեխնիկական հարցերում: Ավելին՝ AMCA-ի գործունեության համար անհրաժեշտ բյուջեի հիմնական մասը տրամադրվում է ԵՄ բյուջետային աջակցությամբ։