-
ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ԲԱՌԱՐԱՆ
Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը հեղինակել է «Արբիտրաժային բառարան», որը իր տեսակի մեջ առաջին ձեռնարկն է հայերեն գրականության մեջ։ Այն ծառայում է որպես արբիտրաժի ոլորտին վերաբերող անգլերեն-հայերեն, ինչպես նաև բացատրական և տերմինաբանական բառարան։ Այս արբիտրաժային բառարանը նախատեսված է ուսանողների, դասախոսների, ասպիրանտների, արբիտրաժի ոլորտով հետաքրքրված այլ մասնագետների, ինչպես նաև այն քաղաքացիների համար, ովքեր պլանավորում են լուծել իրենց վեճը արբիտրաժի միջոցով։
-
60 հարց արբիտրաժի մասին
«60 հարց արբիտրաժի մասին» ձեռնարկը ներկայացնում է արբիտրաժի ոլորտում ամենահաճախ հանդիպող հարցերն ու դրանց համապարփակ պատասխանները: Ձեռնարկում ընդգրկված են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են արբիտրաժի բնույթը, դրա առավելությունները, ընթացակարգային առանձնահատկությունները և այլ հարցեր: Ձեռնարկը կազմակերպված է հարց ու պատասխանի ձևաչափով՝ այդկերպ նյութերը դարձնելով ավելի մատչելի։ Ձեռնարկը նախատեսված է արբիտրների, իրավաբանների, փաստաբանների, ուսանողների և այլոց համար, ովքեր հետաքրքրված են վեճերի լուծման այլընտրանքային մեթոդներով:
-
ԵՐՐՈՐԴ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՇԱԲԱԹՎԱ ԲՐՈՅՇՅՈՒՐ (ՀԱՍԱՆԵԼԻ Է ՄԻԱՅՆ ԱՆԳԼԵՐԵՆՈՎ)
Սույն տեղեկատվական գրքույկը համապարփակ ուղեցույց է 2025թ․ արբիտրաժային շաբաթվա, հիմնական խոսնակների, միջոցառումների և օրակարգի մասին։
-
ՀԱՐՑԵՐ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հարցուպատասխանի ձևաչափով մշակված խորհրդատվական պարզաբանումների նպատակն է ներկայացնել պարտադիր հաշտարարության էության, վեճերի բնույթի, պարտադիր հաշտարարության բուն գործընթացի, հաշտարարի վարձատրության և այլ հարցերի շուրջ պարզաբանումներ։
-
ԵՐԿՐՈՐԴ ԱՄԵՆԱՄՅԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՇԱԲԱԹՎԱ ԲՐՈՇՅՈՒՐ(ՀԱՍԱՆԵԼԻ Է ՄԻԱՅՆ ԱՆԳԼԵՐԵՆՈՎ)
Սույն տեղեկատվական գրքույկը համապարփակ ուղեցույց է 2024թ․ արբիտրաժային շաբաթվա, հիմնական խոսնակների, միջոցառումների և օրակարգի մասին։
-
ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՎՃՌԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԵՎ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉՈՒՄԸ
«Արբիտրաժային վճռի հարկադիր կատարումը և չեղյալ ճանաչումը. արբիտրաժին դատական աջակցությունը» թեմայով ձեռնարկը մշակվել է AMCA-ի կողմից: Կենտրոնի փորձագետ Մեսրոպ Մանուկյանի և տնօրեն Լիլիթ Պետրոսյանի համատեղ ջանքերով մշակված ձեռնարկը նախատեսված է դատավորների համար և նպատակ է հետապնդում ցույց տալ ձեռնարկում նկարագրված իրավիճակների և բարձրացված հարցերի վերաբերյալ ձևավորված միջազգային չափանիշները և պրակտիկան, ինչպես նաև հեղինակավոր մասնագետների կարծիքները: Ձեռնարկը կարող է կիրառվել դատարանների կողմից տեղական արբիտրաժային վճիռների հարկադիր կատարման և չեղյալ ճանաչման, ինչպես նաև արբիտրաժին դատական աջակցության առնչությամբ լիազորություններն իրականացնելիս որպես մեկնաբանողական նյութ։