ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՊԱՀՈՒՄ
Սույն պայմանագրից բխող և դրա կապակցությամբ կողմերի միջև ծագած բոլոր վեճերը լուծվում են հաշտարարության միջոցով Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի Հաշտարարության կանոնների համաձայն։
Հաշտարարությունն իրականացվում է Կենտրոնի կողմից նշանակված/հաստատված հաշտարար(ներ)ի կողմից, ովքեր հաշտարարությունն իրականացնում են Կանոններին համապատասխան։ Կենտրոնն իրականացնում է հաշտարարության գործի վարումը։
Հաշտարարության վայրը [Երևան, Հայաստան] է և հաշտարարության լեզուն [հայերենն] է:
ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ-ԱՐԲԻՏՐԱԺ ՎԵՐԱՊԱՀՈՒՄ
Սույն պայմանագրի կապակցությամբ և դրանից բխող ցանկացած վեճ, այդ թվում՝ պայմանագրի խախտման, դադարեցման կամ անվավերության հետ կապված, լուծվում է հաշտարարության միջոցով` Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի (Կենտրոն) Հաշտարարության կանոնների համաձայն։
Հաշտարարությունն իրականացվում է Կենտրոնի կողմից նշանակված/հաստատված հաշտարար(ներ)ի կողմից, ովքեր հաշտարարությունն իրականացնում են Կանոններին համապատասխան։ Կենտրոնն իրականացնում է հաշտարարության գործի վարումը։
Հաշտարարության վայրը [Երևան, Հայաստան] է և հաշտարարության լեզուն [հայերենն] է:
Եթե վեճը կամ դրա մի մասը Կենտրոնի Հաշտարարության կանոններով նախատեսված կարգով դիմում ներկայացնելու պահից [խելամիտ ժամկետում] չի լուծվում, կողմերը համաձայնում են մնացած հարցերը լուծել արբիտրաժի միջոցով՝ Կենտրոնի Արբիտրաժային կանոններին համապատասխան։
Արբիտրաժային վարույթն իրականացվում է Կենտրոնի կողմից նշանակված արբիտր(ներ)ի կողմից, ովքեր վեճը լուծում են Արբիտրաժային Կանոններին համապատասխան։ Կենտրոնն իրականացնում է արբիտրաժային գործի վարումը։
Արբիտրաժի վայրը [Երևան, Հայաստան] է և լեզուն [հայերենն] է:
-
Հաշտարարության համաձայնություն