🔷Դավիթ Ղարիբյանը 2020 թվականի հունիսից միացել է «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի թիմին, և ներկայումս զբաղեցնում է հիմնադրամի տնօրենի տեղակալի պաշտոնը: Նախքան հիմնադրամին միանալը Դավիթ Ղարիբյանն աշխատել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում՝ ֆինանսական վերահսկողության իրավական ապահովման բաժնում:
🔷2021 թվականի դեկտեմբերի 6-ից Դավիթ Ղարիբյանը ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր և դարձել Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ: Ներկայումս նա գործունեություն է ծավալում նաև որպես անհատ փաստաբան:
🔷Դավիթ Ղարիբյանը նաև Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական իրավունքի ասպիրանտ է և իրականացնում է դասախոսական գործունեություն: