🔷2014թ.-ից հանդիսանում եմ ՀՀ փաստաբանների պալատի անդամ և 10 տարի է փաստաբանական գործունեություն եմ ծավալում կորպորատիվ, քաղաքացիական իրավունքի ոլորտում։
🔷2018թ-ից դասավանդում եմ ֆրանսիական համալսարանում քաղաքացիական դատավարության իրավունք։ 2021թ-ից սկսած մասնագիտացել եմ կորպորատիվ իրավունքի ոլորտում և որպես իրավաբան համագործակցում եմ տարբեր իրավաբանական ընկերությունների հետ։
🔷2018թ-ից հետազոտական գործունեություն եմ ծավալում անօրինական միջազգային առևտրի ոլորտում, 2024-ին միացել եմ Եվրոպական Միության Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում Եվրոպական համագործակցության գործողությունների «Գլոբալիզացիա, ապօրինի առևտուր, կայունություն և անվտանգություն» (GLITSS) ծրագրին, որպես կառավարման կոմիտեի անդամ։