🔷2021 թվականից հանդիսանում եմ ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, իսկ 2024 թվականից՝ ՀՀ Արդարադատության նախարարության կողմից արտոնագրված հաշտարար։
🔷2020 թվականի հունիսից 2020 թվականի նոյեմբեր ամիսներին որպես կրտսեր իրավաբան աշխատել եմ Ֆասթ Կրեդիտ Կապիտալ ՈՒՎԿ-ում (այժմ՝ Բանկ)։ 2020 թվականի դեկտեմբերից 2022 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածում որպես իրավաբան ներգրավված եմ եղել DSA Advisory Group ընկերության կողմից իրականացվող բիզնես խորհրդատվական նախագծերում։
🔷2022 թվականի սեպտեմբերից մինչև 2024 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում աշխատել եմ Էմ Բի Լեգալ իրավաբանական ընկերությունում որպես ավագ իրավաբան, որտեղ առավելապես մասնագիտացել եմ կորպորատիվ իրավունքի ոլորտում և ներգրավված եմ եղել միջազգային կազմակերպությունների հետ իրականացվող նախագծերում։