Օֆելյա Հարությունյանը սկսել է իր մասնագիտական գործունեությունը քիմիական նյութեր և սարքավորումներ ներկրող և արտահանող ընկերության իրավական ընդհանուր սպասարկումից՝ մասնագիտական հմտությունները զարգացնելով կորպորատիվ իրավունքի ոլորտում: Այնուհետև, 2018 թվականից իր մասնագիտական գործունեությունը շարունակել է ՀՀ բանկային համակարգում՝ որպես առաջատար իրավաբան:
2022 թվականից միացել է «Hayts» փաստաբանական գրասենյակի փաստաբանների թիմին։ Որպես քաղաքացիական և վարչական իրավունքի ոլորտում գործունեություն իրականացնող փաստաբան, իրականացնում է նաև իրավական սպասարկում կորպորատիվ իրավունքի ոլորտում՝ իրավաբանական ծառայություններ մատուցելով ՀՀ-ում գործունեություն ծավալող մի շարք խոշոր կազմակերպությունների:
Օֆելյան իրականացնում է հաշտարարություն՝ ամուսնաընտանեկան, աշխատանքային, կորպորատիվ, ֆինանսական և քաղաքացիաիրավական այլ ոլորտներում: