Վոլֆ Ֆոն Կումբերգ

  • Բակալավրի աստիճան (LL.B), Օսգուդ Հոլի իրավաբանական դպրոց, Կանադա
  • Մագիստրոսի աստիճան (LL.M), Կեմբրիջի համալսարան, Մեծ Բրիտանիա
  • Բակալավրի աստիճան, Պատմություն և Քաղաքական գիտություններ, Յորկի համալսարան, Կանադա
  • Իրավաբանի եզրափակիչ քննություն – The Law Society England and Wales
  • Վուլֆը առաջատար միջազգային ճանաչում ունեցող անկախ հաշտարար է, ով գործունեություն է ծավալում ամբողջ աշխարհում՝ Լոնդոն, Վաշինգտոն, Աբու Դաբի և այլն։

    Վուլֆը ունի ավելի քան 30 տարվա փորձ՝ միջազգային առևտրային հարաբերություններից առաջացող բարդ վեճերի լուծման ոլորտում։ Մասնագիտացած է ծովային, ավիացիոն, տեխնոլոգիական, կիբեր անվտանգության, ինժեներության, Էներգիայի, ներդրողների և պետությունների վեճերի լուծման հարցերով։ Մինչև անցնում կատարելը վեճերի այլընտրանքային լուծման ոլորտում աշխատանքին, նա աշխատել է որպես Իրավաբանական բաժնի տնօրեն և գլխավոր խորհրդական՝ «Northrop Grumman Corporation»-ում, իսկ ավելի վաղ՝ Litton Industries Inc.-ում։ Իր միջազգային կարիերայի ընթացքում նա աշխատել է Թորոնտոյի, Ցյուրիխի և Լոնդոնի գրասենյակներում։

    Որպես Northrop Grumman-ի գլխավոր իրավաբանի օգնական՝ Վուլֆը աշխատել է ավելի քան 52 երկրներում՝ կառավարության և պետական գործակալությունների հետ, զբաղվելով առևտրային, անվտանգության, կարգավորման և ներդրումային հարցերով, ինչպես նաև պատասխանատու եղել միջազգային վեճերի լուծման հարցերում, ներառյալ հաշտարարություն, դատական վարույթների և արբիտրաժային գործընթացների համար: Այդ պաշտոնում նա ունեցել է անվտանգության գաղտնի տեղեկատվության հասանելիություն ՆԱՏՕ-ի մի շարք խոշոր երկրներում։ Նա նաև տիրապետում է ԵՄ օրենքներին և շատ ԵՄ երկրների ազգային օրենքներին, ինչպես նաև ունի իրավաբանի որակավորում՝ Մեծ Բրիտանիայում և Կանադայում։

    Նրա փորձառությունը ներառում է վեճերի կառավարման և լուծման բոլոր տեսակները՝ ներառյալ վեճերի կառավարման և լուծման հանձնաժողովներում, դատական համակարգերում, վեճերի այլընտրանքային լուծման ուղեցույցների, քաղաքականության և ընթացակարգերի, հաշտարարության ծրագրերի, պետական գնումների և մատակարարման շղթայի վեճերի կառավարման հարցերը։

    Նա աշխատել է նաև վեճերի այլընտրանքային լուծման ինստիտուցիոնալ հաստատությունների հետ՝ մշակելով համապատասխան գործընթացների մեխանիզմներ՝ բարդ վեճերի համար, որոնք են՝ ներդրող-պետություն հարաբերություններ, առևտրային արբիտրաժ և այլն։

    Ամրագրել

    Խորհրդատվություն

    Խորհրդատվության համար խնդրում ենք կապվել մեզ հետ info@amca.am էլ. հասցեով կամ զանգահարել +374 11 20 14 10 հեռախոսահամարով։