Վանիկ Մարգարյան

  • Բակալավրի աստիճան (LL.B), Երևանի Պետական Համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ
  • Մագիստրոսի աստիճան (LL.M), Ամերիկյան Համալսարան, Իրավագիտության բաժին

Վանիկ Մարգարյանը Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ է և «AM» իրավաբանական ընկերությանը միացել է ընկերության կազմավորումից ի վեր։ Նախկինում նա մասնագիտական փորձ է ձեռք բերել «DEFENSE» իրավաբանական գրասենյակում, որտեղ աշխատել է 2009 թվականից։ 2012 թվականին Վանիկ Մարգարյանը աշխատել է Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության «Իրավաբանական ինստիտուտում» ՊՈԱԿում և որպես իրավական փորձագետ մասնակցություն է ունեցել ԵԱՀԿ և ԵՄ կազմակերպած ծրագրերում։

Վանիկ Մարգայանը 2013 թվականից հանդիսանում է փասստաբանական պալատի անդամ։ 2015 թվականին նա դարձել է արտոնագրված հաշտարար, ինչպես նաև արտոնագրվել է Լոնդոնի (Մեծ Բրիտանիա)՝ Արդյունավետ վեճերի լուծման կենտրոնի կողմից որպես հաշտարար։ 2016 թվականից սկսած Վանիկ Մարգարյանը նաև մասնագիտացած ապրանքային նշանների արտոնագրային հավատարմատար է։

Վանիկ Մարգարյանը իրավաբանական ծառայություններ է մատուցել BTA (Կազախստան) և Mellat (Իրան) բանկերին, Yandex Taxi, Rosneft, UCOM, Sanitek և այլ ընկերություններին, Միջազգային Կարմիր Խաչի Կոմիտեին (ICRC), Շվեցարական Swatch Group և Դանիական JYSK ընկերությունների հայկական խանութներին, ինչպես նաև «Արմենիա» հեռուստաընկերությանը։ Նա նաև հանդիսանում է «Պանարմենիան մեդիա խմբի» խորհրդի անդամ, որը վերահսկում է մի շարք առաջատար հայկական մեդիա ընկերություններ։

Ամրագրել

Խորհրդատվություն

Խորհրդատվության համար խնդրում ենք կապվել մեզ հետ info@amca.am էլ. հասցեով կամ զանգահարել +374 11 20 14 10 հեռախոսահամարով։