2022 թվականի սեպտեմբեր ամսից սկսած Սոնան ակտիվ մասնակցություն է ցուցաբերում «Իրավունքի կողմ» ՀԿ-ի աշխատանքներին՝ իր իրավաբանական փորձառությունը ներդնելով կազմակերպության նպատակների իրագործման գործում։ Մինչ այդ՝ 2019 թվականի մարտից մինչև 2022 թվականի ապրիլը, նա աշխատել է “Self International Universal Credit Organization” ՍՊԸ-ում՝ որպես իրավաբան։
Լինելով՝ «TS and Partners» ՍՊԸ-ի համահիմնադիր և իրավաբան՝ 2019 թվականի մայիսից մինչև 2020 թվականի ապրիլը՝ կարևոր դեր է ունեցել ընկերության իրավական ռազմավարության ձևավորման գործում և հաճախորդներին խորհրդատվություն է տրամադրել կարևոր իրավական հարցերի վերաբերյալ։ 2018 թվականի դեկտեմբերին նա սկսել է աշխատել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հակակոռուպցիոն Կենտրոն» հասարակական կազմակերպության «Վկայի» դիտարկման նախաձեռնության ծրագրում որպես իրավաբան։
2018 թվականի նոյեմբերից մինչև 2019 թվականի մարտը նա աշխատել է որպես իրավախորհրդատու «Be Safe Group» ՍՊԸ-ում։ Ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատի անդամ է և ունի փաստաբանի գործունեության արտոնագիր։
Իր կարիերայի սկզբնական փուլում նա մասնակցել է մի շարք կարևոր նախաձեռնությունների, մասնավորապես՝ «2017 թվականի խորհրդարանական ընտրությունների հանրային վերահսկողություն» ծրագրին, որը կազմակերպվել է «Europe in Law Association» հասարակական կազմակերպության կողմից՝ Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի հետ համագործակցությամբ։ Նա աշխատել է նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության պետական ծառայությունում՝ որպես իրավաբան։
Նա իր ներդրումն է ունեցել նաև իրավական կրթության ոլորտում՝ դասախոսելով Երևանի Պետական Գյուղատնտեսական քոլեջում, ինչպես նաև աշխատելով «Iravaban.net» իրավական պորտալում և «Informed Citizen» ծրագրում։
Սոնան 2011 թվականի “Philip C. Jessup“ միջազգային իրավունքի մրցույթի ազգային համակարգողն էր Հայաստանում։ Ավելին՝ նա աշխատել է միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են՝ «USAID»-ն ու «OXFAM Novib»-ը։