Սամվել Մկոյան

  • Բակալավրի աստիճան, (LL.B) Երևանի պետական համալսարան, իրավագիտության ֆակուլտետ
  • Մագիստրոսի աստիճան (LL.M) Երևանի պետական համալսարան, իրավագիտության ֆակուլտետ
  • «Եվրոպական իրավունք» 1-ին ամառային դպրոց
  • «Փախստականների իրավունքները» ամառային դպրոց
  • «Դատական իշխանության կայացման ընթացքն ու հիմնախնդիրները արդի ժամանակաշրջանում
  • Սամվելը մեծ փորձառություն ունեցող իրավաբան է, ում աշխատանքային պրակտիկան ներառում է ինչպես մասնավոր փաստաբանական գրասենյակներում գործունեությունը, այնպես էլ կորպորատիվ իրավունքի ոլորտում գործունեության փորձ:
    2018 թվականից Սամվելը հանդիսանում է «Մկոյան և Գործընկերներ» իրավաբանական ընկերության գործընկեր՝ տրամադրելով իրավաբանական ծառայություններ տարբեր ոլորտներում։ Նա նաև համահիմնադիր և գործընկեր է Վրաստանում հիմնված «Service Center» իրավաբանական և հաշվապահական ընկերությունում:

    Ավելի վաղ Սամվելը զբաղեցրել է «Ջավախքին Աջակցություն» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնը՝ 2017-2018 թվականներին՝ ղեկավարելով իրավաբանական և ֆինանսական հարցերը։

      Բացի այդ, նա հանդես է եկել որպես դասընթացավար-փորձագետ գերմանական խնայողական բանկի միջազգային համագործակցության հիմնադրամում՝ իր մասնագիտական գիտելիքներով աջակցելով կազմակերպության գործունեությանը։

        Սամվելը 2013 թվականից հանդիսանում է ՀՀ փաստաբանական պալատի, ՀՀ իրավաբանների միության անդամ։

        Ամրագրել

        Խորհրդատվություն

        Խորհրդատվության համար խնդրում ենք կապվել մեզ հետ info@amca.am էլ. հասցեով կամ զանգահարել +374 11 20 14 10 հեռախոսահամարով։