Նաիրա Ավետիսյանը փորձառու իրավաբան է, ով զգալի ներդրում է ունեցել մարդու իրավունքների պաշտպանության և իրավական կրթության ոլորտներում։ Ներկայումս նա աշխատում է որպես իրավաբան «Ա.Դ. Սախարովի անվան Մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպությունում, որի նպատակն է պաշտպանել մարդու իրավունքները Հայաստանում։ Նա նաև մասնակից է եղել «Երիտասարդության մասին» ՀՀ օրենքի մշակմանը՝ ԿԳՄՍ Նախարարության հետ մեկտեղ։
Բացի այդ, Նաիրան իրավաբանական աջակցություն է տրամադրել տարբեր կազմակերպություններին, այդ թվում՝ «Առողջության իրավունքների կենտրոն» ՍՊԸ-ին և «KAZA» Շվեյցարական հումանիտար հիմնադրամում, որտեղ նա աշխատել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձրագույն հանձնակատար։ Նա նաև իրավախորհդրատվություն է իրականացրել «Հեռախոսահաղորդակցման գիծ» նախագծի շրջանակներում՝ համագործակցելով ՀՄԸԿ-ի հետ։
Իրավական կրթության ոլորտում Նաիրան ևս մեծ ներդրում է ունեցել։ Նա աշխատել է Երևանի Պետական Համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի Իրավաբանական կլինիկայում որպես տնօրենի օգնական և հետազոտող։ Համակարգել է «Իրավունքը բոլորի համար» ծրագիրը, որի նպատակն էր իրավաբանական կրթություն և աջակցություն տրամադրել ավելի լայն համայնքին։