Մարկ Կաչիգյան

  • Բակալավրի աստիճան, Ռայդեր քոլեջ, Նյու Ջերսի, ԱՄՆ
  • Իրավաբանական գիտությունների դոկտոր, Թալսայի համալսարանի իրավաբանական քոլեջ, Օկլահոմա, ԱՄՆ

Մարկ Կաչիգյանը, որպես մտավոր սեփականության իրավունքի բնագավառում առաջատար մասնագետ, հանդիսանում է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում գործող Հայ իրավաբանական միության Մտավոր սեփականության և տեղեկատվական տեխնոլոգիաների կոմիտեի անդամ։ Նա մտավոր սեփականության իրավունքի ոլորտում գործունեությունից զատ նշանակալի ներդրում ունի նաև Հայաստանում իրավական կրթության լավարկման գործում։ Մասնավորապես, Մարկ Կաչիգյանը Ամերիկյան փաստաբանական ասոցիացիայի «Իրավունքի գերակայության» նախաձեռնության շրջանակներում մշակել է մտավոր սեփականության իրավունքի դասընթացի կուրս ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի համար։
Մարկ Կաչիգյանը որպես արտոնագրված փաստաբան (Օկլահոմա, Նյու Յորք) գրանցված է ԱՄՆ արտոնագրերի և ապրանքանիշների գրասենյակում և հանդիսանում է Ամերիկյան մտավոր սեփականության իրավունքի ասոցիացիայի անդամ։ 1994-1995 թվականներին եղել է Օկլահոմայի փաստաբանների ասոցիացիայի արտոնագրային, ապրանքանիշերի և հեղինակային իրավունքի ենթահանձնաժողովի նախագահ։

Ամրագրել

Խորհրդատվություն

Խորհրդատվության համար խնդրում ենք կապվել մեզ հետ [email protected] էլ. հասցեով կամ զանգահարել +374 11 20 14 10 հեռախոսահամարով։