Զարուհին բազմամյա փորձառություն ունեցող իրավաբան է, ով մասնագիտական գործունեություն է ծավալել մասնավոր և կորպորատիվ իրավունքի ոլորտներում։
Նա սկսել է իր գործունեությունը որպես իրավաբանի օգնական, ապա շարունակել տրամադրել իրավաբանական ծառայություններ «Հայ Բիզնես բանկ» ՓԲԸ-ին (այժմ՝ «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ)։
2021 թվականին նա աշխատել է որպես իրավաբան՝ « Լեգալ Քնսալթինգ Թեքնոլոջիզ» ՍՊԸ-ում։ Ապա շարունակել է աշխատել որպես իրավախորհրդատու՝ «Արատա Խորհրդատվություն» ՍՊԸ-ում՝ տրամադրելով իրավաբանական խորհրդատվություն տարբեր ոլորտներում։
2022 թվականի նոյեմբերից մինչև այժմ նա նաև իրականացնում է կորպորատիվ հարցերով խորհրդատվություն մի քանի միջազգային բրենդների համար, այդ թվում՝ «KFC», «Pizza Hut», «Audi», «Porsche», «Bentley Երևան», «Lacoste» և «Derjava ընկերությունների խումբ», ինչպես նաև «SlavMed» բժշկական կենտրոնի և «Dilijan Resort»-ի համար։