Արտակ Շադյանը իր մասնագիտական գործունեությունը սկսել է հանրային ոլորտում, ապա անցել է ֆինանսաբանկային ոլորտ։ Ներկայումս Արտակը «Շադյան» իրավաբանական գրասենյակի համահիմնադիր տնօրենն է, ինչպես նաև ղեկավարում է «Investment Law Group»-ի պարտքի հավաքագրման թիմը։ 2019 թվականից նա հանդիսանում է ՀՀ ԱԱՊ կից մշտապես գործող արբիտրաժային հաստատության արբիտր։ Արտակը մասնագիտացած է ամուսնաընտանեկան վեճերի լուծման, խնդրահարույց վարկերի վերականգնման, սնանկացման և բանկային իրավունքի ոլորտներում, և իրականացնում է ներկայացուցչություն քաղաքացիական և վարչական դատարաններում։
Արտակը 2016 թվականից հանդիսանում է Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ։ 2019 թվականից Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատին կից մշտապես գործող արբիտրաժային հաստատության արբիտր է։