Արման Բաղումյան

  • Բակալավրի աստիճան (LL.B), Հայաստանում Եվրոպական համալսարան, Իրավաբանության ֆակուլտետ
  • Հայաստանի Հանրապետության փաստաբանական ակադեմիա
  • Արման Բաղումյանը Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ է և փոորձառու իրավաբան, ով ներկայացնում է հաճախորդների շահերը տարբեր իրավական հարցերում։ Նա նաև անդամակցում է Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպությանը։

    Արմանն ունի մեծ փորձառություն ընտանեկան, աշխատանքային, ֆինանսական և քաղաքացիական իրավունքի ոլորտներում ծագող վեճերի լուծման մեջ։ Արմանի մասնագիտական ուղին սկսվել է «Concern Dialogue» իրավաբանական գրասենյակում, որտեղ նա մասնագիտացել է քաղաքացիական իրավունքի ոլորտում՝ հատկապես պայմանագրային վեճերի և աշխատանքային հարցերի լուծման համաեքստում։ Ապա նա աշխատել է «Արարատբանկ» ԲԲԸ-ում՝ մասնագիտանալով բանկային վեճերի, պարտքերի վերադարձման և համապատասխանության ապահովման (policy compliance) ոլորտներում։ Ներկայումս նա աշխատում է «Concern Dialogue» իրավաբանական ընկերությունում որպես փաստաբան։

    Ամրագրել

    Խորհրդատվություն

    Խորհրդատվության համար խնդրում ենք կապվել մեզ հետ info@amca.am էլ. հասցեով կամ զանգահարել +374 11 20 14 10 հեռախոսահամարով։