ՀՀ Փաստաբանների պալատի անդամ Անահիտը, աշխատելով Հայաստանի տարբեր իրավաբանական ընկերություններում և ձեռք բերելով փորձ իրավունքի տարբեր ոլորտներում, ի վերջո մասնագիտացել է կորպորատիվ և ձեռնարկատիրական իրավունքի ոլորտում։ Միանալով «ԷՄ ԲԻ Լեգալ» ՓԲԸ-ի թիմին՝ նա խորացրել է իր գիտելիքները ֆինանսական իրավունքի լայնածավալ բնագավառում՝ ձեռք բերելով արժեքավոր փորձ ներդրումային ընկերությունների և հիմնադրամների հետ համագործակցության մեջ։ Այժմ ընկերությունում զբաղեցնում է կրտսեր գործընկերոջ պաշտոնը։ Նա ունի լայն փորձ հեղինակավոր ընկերություններին կորպորատիվ իրավաբանական սպասարկում տրամադրելու հարցում։