Ադելինան, 2019 թվականից մինչև այժմ աշխատում է «ADWISE բինես և իրավաբանական խորհրդատվություն» ընկերությունում։ Նա մասնագիտացած է կորպորատիվ փաստաթղթերի մշակման և վերանայման, տարբեր պայմանագրերի կազմման և վերանայման, ներքին քաղաքականությունների իրավական պահանջներին համապատասխանության ապահովման և ապրանքանիշերի գրանցման դիմումներով զբաղվելու հարցերում։ Ավելին, նա պատրաստել է համապարփակ իրավաբանական զեկույցներ տարբեր ոլորտներում՝ կորպորատիվ, աշխատանքային, քաղաքացիական, մտավոր սեփականություն, հարկային և գովազդային իրավունքի դաշտերում։
Որպես Հետազոտական Սպառողների Խորհրդի Նախագահ, 2022-2023 թվականներին նա հաջողությամբ կազմակերպել է դասընթացներ, միջոցառումներ և քննարկումներ՝ մտավոր սեփականության իրավունքի ճանաչումը խթանելու նպատակով։ Դրանից զատ, նա որպես իրավաբան աշխատել է «Պոլիմետալ Հայաստան ընկերությունում» 2018-2019 թվականներին՝ զբաղվելով կարգավորող ակտերի իրավաբանական վերլուծությամբ, պայմանագրերի մշակմամբ և վերանայմամբ, աշխատանքային և անվտանգության կանոնակարգերի համապատասխանությունը ապահովելով և ներկայացնելով ընկերության շահերը պետական մարմինների և այլ կազմակերպությունների հետ հարաբերություններում։