Mediator

Դավիթ Ղարիբյան

ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒՄ

Պայմանագրային իրավունք, գույքային իրավունք, վնասների հատուցում, մտավոր սեփականություն, աշխատանքային իրավունք, ընտանեկան իրավունք

Կրթություն

 

Բակալավրիատ, Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետ 

Մագիստրատուրա, Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետ 

Ասպիրանտուրա, Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետ, Քաղաքացիական իրավունքի ամբիոն 

 

Աշխատանքային գործունեության նկարագիր

🔷Դավիթ Ղարիբյանը 2020 թվականի հունիսից միացել է «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի թիմին, և ներկայումս զբաղեցնում է հիմնադրամի տնօրենի տեղակալի պաշտոնը: Նախքան հիմնադրամին միանալը Դավիթ Ղարիբյանն աշխատել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում՝ ֆինանսական վերահսկողության իրավական ապահովման բաժնում:

🔷2021 թվականի դեկտեմբերի 6-ից Դավիթ Ղարիբյանը ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր և դարձել Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ: Ներկայումս նա գործունեություն է ծավալում նաև որպես անհատ փաստաբան:

🔷Դավիթ Ղարիբյանը նաև Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական իրավունքի ասպիրանտ է և իրականացնում է դասախոսական գործունեություն: