Mediator

Գագիկ Գրիգորյան

ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒՄ

Պայմանագրային իրավունք, կորպորատիվ իրավունք, ֆինանսական և բանկային իրավունք, սեփականության և ժառանգության իրավունք, տնտեսական իրավունք, աշխատանքային իրավունք

Կրթություն

2005-2010թթ., դիպլոմավորված մասնագետ, Հյուսիսային համալսարան, իրավագիտության ֆակուլտետ

Աշխատանքային գործունեության նկարագիր

Գագիկը «ՀԱՊ» իրավաբանական ընկերության գործընկեր է։ Նա փաստաբան է և իրականացնում է բարդ գործարքների կնքման և իրավական վեճերի լուծման բանակցություններ, ինչպես նաև բարդ իրավական վեճերով իրականացնում է հաճախորդների իրավունքների և շահերի պաշտպանություն՝ դատարանում և արբիտրաժում։ Գագիկը վերապատրաստում է սնանկության գործերով կառավարիչներին՝ «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ-ում։ Նա նաև բրիտանական CEDR-ի կողմից հավատարմագրված հաշտարար է։

Գագիկն իրականացրել է դատական և արտադատական հաշտարարություններ բանկերի, վարկային կազմակերպությունների և իրավաբանական անձանց ու քաղաքացիների միջև իրավական վեճերով։ Իրականացրել է հաշտարարություն նաև միջազգային բարդ կորպորատիվ վեճով։ Հաշտարարության գործընթացում ներկայացրել է կողմի շահերը։